Արայիկ Հարությունյանն Արցախում դեկտեմբերի 19-21-ը սուգ հայտարարելու հրամանագիր է ստորագրել

Ամսաթիվ: 20:12:17 - Դիտում: 95

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր դեկտեմբերի 19-ից 21-ը ներառյալ սուգ հայտարարելու մասին: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր` 2020 թվականի սեպտեմբերի 27-ից թշնամու կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի զոհերի հիշատակը հարգելու նպատակով Արցախի Հանրապետությունում 2020 թվականի դեկտեմբերի 19-ից 21-ը ներառյալ սուգ հայտարարելու մասին:
Համաձայն հրամանագրի՝ «Արցախի Հանրապետության դրոշի մասին» օրենքով սահմանված կարգով սգո օրերին կխոնարհվի Արցախի Հանրապետության դրոշը: