Ջո Բայդենն ամերիկացիներին կխնդրի դիմակ կրել պաշտոնում գտնվելու առաջին 100 օրվա ընթացքում

Ամսաթիվ: 20:12:04 - Դիտում: 128

ԱՄՆ ընտրված նախագահ Ջո Բայդենն ամերիկացիներին կխնդրի դիմակ կրել պաշտոնում գտնվելու առաջին 100 օրվա ընթացքում, որպեսզի սահմանափակի կորոնավիրուսի տարածումը:
Նրա կարծիքով՝ եթե յուրաքանչյուր ամերիկացի դիմակ կրի, ապա կորոնավիրուսի դեպքերը «զգալիորեն կնվազեն»:
«Երդմնակալությունից հետո առաջին օրը մտադիր եմ հասարակությանը խնդրել դիմակ կրել առաջին 100 օրը:Ընդամենը 100 օր…Ես կարծում եմ, որ այդպիսով նոր դեպքերը կնվազեն»,-ասել է նա CNN-ի հետ զրույցում:
Սահմանադրական հարցերով փորձագետներն ասում են, որ ԱՄՆ նախագահն իրավաբանական լիազորություններ ունի ամերիկացիներին խնդրելու դիմակ կրել, սակայն Բայդենն ասել է, որ ինքը եւ փոխնախագահ Քամալա Հարիսը օրինակ կծառայեն՝ դիմակ կրելով:
ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 14,1 մլն դեպք եւ մահվան 276 000 դեպք: