Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 25-ի

Ամսաթիվ: 20:10:31 - Դիտում: 125

Թուրքիայի արևմտյան Իզմիր նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Թուրքիայի արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը: Վերջին տվյալներով՝ երկրաշարժի հետևանքով կան 25 զոհ և 804 վիրավոր: