Tesla-ի ինժեներներն աշխատում են գաղտնի նախագծի վրա
Ամսաթիվ: 20:07:23 - Դիտում: 183
Ըստ Electrek պարբերականի, խոսքը կալիֆոռնիական Ֆրեմոնտում եւ Նեւադայում տեղակայված ձեռնարկություններում լրացուցիչ արտադրական հոսքագծերի ստեղծման մասին է։
Հայտնի է դարձել նաեւ, որ շարունակվում են աշխատանքները եռաշարժիչ ուժային Plaid անվանմամբ սարքավորման վրա, որի մասին Tesla-ի ղեկավար Իլոն Մասկը հիշատակել էր Twitter-ում։ Այն ներկայիս առաջնակարգ ագրեգատներից ավելի արտադրողական եւ արդյունավետ կլինի։
Դրանից բացի, նորացված մոդելները կստանան ավելի ծավալուն եւ երկարակյաց մարտկոցներ։ Այս ոլորտի վերջին մշակումները Մասկը խոստացել է ներկայացնել սեպտեմբերի 22-ին։ Ժամկետն արդեն մի քանի անգամ փոխվել է կորոնավիրուսի պատճառով, քանի որ Tesla-ի ղեկավարը հրաժարվում է հեռավար տարբերակից։