«Մեդիա» հաղորդավարական դպրոց
«Մեդիա» հաղորդավարական դպրոցի եռամսյա եւ վեցամսյա դասընթացներն արդեն մեկնարկել են: Ուսումնառության ընթացքում մեր դպրոցի սաները կուսումնասիրեն հետեւյալ առարկաները`
Խոսքի եւ ձայնի տեխնիկա /12 դաս
Հեռուստատեսային եւ ռադիո արտադրանք / 6 դաս
Ռադիոհաղորդավարական հմտություններ / ԴԻՋԵՅԻՆԳ /6 դաս
Լրագրության հիմունքներ /6 դաս
Հեռուստահաղորդավարի հմտություններն ուղիղ եթերում /6 դաս
Սոցիալական մեդիա ու բլոգերինգ /4 դաս
Դերասանական հմտություններ /4 դաս
Մեդիա անգլերեն /4 դաս
Հռետորական արվեստ եւ ուղղախոսություն /8 դաս
Հեղինակային հաղորդումների առանձնահատկությունները եւ հաղորդավարական էթիկա /6 դաս
Հաղորդավարական ոճաբանություն /2 դաս
Ձայնագրում եւ մոնտաժ /2 դաս
Տեսագրում եւ մոնտաժ /2 դաս
Վարպետության դասեր /2դաս«Գյումրու Կինոկենտրոն» հիմնելու նախաձեռնություն
Մեկ ամսից ավելի է, Գյումրու փողոցներում կարելի է հանդիպել երիտասարդների, ովքեր մոտենալով պատահական անցորդների, հորդորում են "Միացե՛ք և Դուք, գնե՛ք թեկուզ մեկ տոմսակ և դրանով Ձեր ներդրումն ունեցեք այս գաղափարին: Բացիկի արժեքն է ընդամենը 500 դրամ": Այս նախաձեռնության հեղինակների նպատակը մեկն է` Գյումրիում ստեղծել կինոկենտրոն:
Կինոկենտրոն ստեղծելու նախաձեռնությունը ողջունել և իր աջակցությունն է առաջարկել նաև "Ցայգ" մարզային հեռուստաընկերությունը:
Կինոկենտրոն ստեղծելու գաղափարը կյանքի կոչելու նպատակով հունիսի 30-ին "Ցայգի" ուղիղ եթերում կկազմակերպվի հեռուստամարաթոն: Ինֆորմացիոն գործըկերներն են՝ "Ռադիո Հայ Գյումրին" և "Սթայլ Մեդիան":
Դիտե՛ք տեսանյութը:Ռադիո Հայի հերթական մշակութային անակնկալը. Zara Markosyan & The Lightning band-ը Գյումրիում: Ապրիլի 10-ին բացառիկ ջազային երեկո, որի ընթացքում կհնչեն սիրված ջազային եւ հեղինակային ստեղծագործություններ:
Քաղաքի լավագույն մշակութային անցուդարձի ինֆորմացիոն գործընկերն ինչպես միշտ Ռադիո Հայն է: Մայրության և գեղեցկության տոնին ընդառաջ Radio Hay Gyumri FM 106.6-ը, Style Media-ն և PMH Fashion House-ն իրականացնում են «Հայուհի» ֆոտոմրցույթը:
Հետևե՛ք մեր ընթացքին ամեն շաբաթ օր, ժամը` 14:00-15:00-ն` FM 106.6 հաճախականությամբ, մինչև ապրիլի 7-ը: Անմոռանալի երեկո և անզուգական կատարումներ Գյումրիում: «Տիրամայր Հայաստան» երգչախումբն ու ՌՈԲԵՐՏ ԱՄԻՐԽԱՆՅԱՆԸ ՌՈԲԵՐՏ ՄԼՔԵՅԱՆԻ գլխավորությամբ՝ մեկ բեմում:
Ինֆորմացիոն հովանավորներն են` «ՑԱՅԳ» հեռուստաընկերությունը եւ STYLE MEDIA-ի «Ռադիո Հայ Գյումրի» ռադիոկայանը: Արդեն երկրորդ տարին է՝ երգիչ Հայկոյի մասնակցությամբ Գյումրիում կազմակերպվում է բարեգործական համերգ: Այս անգամ հունիսի 1-ին կայանալիք համերգի հասույթը կփոխանցվի «Բարեկամ» հիմնադրամի «Նվիրիր ինձ մանկություն» ծրագրին: Համերգի նաղաձեռնությունը PROF-ին է: Ինֆորմացիոն հովանավորներն են` «ՑԱՅԳ» հեռուստաընկերությունը եւ STYLE MEDIA-ի «Ռադիո Հայ Գյումրի» ռադիոկայանը: Երեկոյի ընթացքում բացի Հայկոյից իրենց մասնակցությունը կունենան «Հայաստանի ձայնը» նախագծից երգիչ-երգչուհիներ, այդ թվում՝ Լուսինե Քոչարյանը, Վիգեն Ահարոնյանը, Անահիտ Պետրոսյանը, Մաշ Իսրայելյանը, ինչպես նաև՝ Չայկովսկու անվան երաժշտական դպրոցին կից վոկալ-էստրադային ստուդիայի սաները:

«Սա հրաշալի հնարավորություն է՝ մեր փոքրիկներին օգնելու համար: Նրանցից մեկը ուզում է, օրինակ, նկարիչ դառնալ, մյուսը, որ միշտ բուֆետի փող ունենա, մենք էլ պետք է մեր ներդրումն ունենանք՝ նրանց ցանկություններն ի կատար ածելու հարցում»,-մեզ հետ զրույցում ընդգծեց Հայկոն՝ բոլորին հրավիրելով համերգի:

Style media-ի «Ռադիո Հայ Գյումրի» ռադիոկայանը եւ «ԱՐՄ ստրոնգ» ԵՀԿ-ն համատեղ իրականացնում են «Ժպիտներ անապահով ընտանիքների երեխաններին» խորագրով ծրագիր:
Ծրագրի նպատակն է հաճելի ու գեղեցիկ անակնկալ պարգևել անապահով ընտանիքների երեխաներին:
Այդ նպատակով հավաքում ենք խաղալիքներ:
Խաղալիքները կարող եք բերել և հանձնել «Սուրբ Հակոբ» եկեղեցի կամ «Ռադիո Հայ Գյումրի»-ի գրասենյակ` Աբովյան 248, Կենտրոնական հրապարակի տարածք
Ընտանիքներին այցելության ժամանակ կարող եք ներկա լինել նաև դուք: Իսկ ընթացիկ հաշվետվությանը կարող եք տեղեկանալ նկարների միջոցով, որոնք կտեղադրվեն մեր ֆեյսբուքյան պաշտոնական էջերում