Style Media-ն մեդիա ոլորտում գործող ընկերության բացառապես նոր մոդել է, որն առաջարկում է ոճային եւ կրեատիվ լուծումներ անգամ ամենապարզ հարցերին:
Ձայնա-տեսա-ֆոտո արտադրություն՝գովազդային եւ սոց. հոլովակներ, հաղորդումներ, տեսահոլովակներ, վավերագրական ֆիլմեր:
Աուդիովիզուալիզացիա, նկարահանում եւ մոնտաժ, հեռուստատեսային եւ ռադիո նախագծերի մշակում եւ իրականացում, գովազդային արշավների կազմակերպում, բրենդի առաջխաղացում:
Նորարարական լուծումներ եւ ոչ տիպային մոտեցումներ... STYLE MEDIA.
«MEDIA» հաղորդավարական-լրագրողական ստուդիան միջազգային «Mass Media» կենտրոնի մասնաճյուղն է Հայաստանում, որի նպատակը հեռուստա-ռադիոոլորտի մասնագետների վերապատրաստումն ու ուսուցումն է: Թեորետիկ եւ գործնական պարապմունքների միջոցով ստուդիայի սաները ձեռք են բերում ոլորտին անհրաժեշտ հմտություններ, ինչպես նաեւ ուսումնառության ընթացքում ներգրավվում են տարբեր նկարահանման եւ ձայնագրման գործընթացներում: «MEDIA» հաղորդավարական-լրագրողական ստուդիան հնարավորություն է ընձեռում անմիջականորեն ծանոթանալ հեռուստա-ռադիո արտադրանքին եւ սեղմ ժամկետում տիրապետել ոլորտի այն մասնագիտական գաղտնիքներին, որոնք այլ ուսումնական հաստատություններում հասանելի չեն: Պարապմունքներն անցկացնում են ոլորտում հեղինակություն եւ տարիների փորձ ունեցող մասնագետներ՝ հաղորդավարներ, լրագրողներ, ռեժիսորներ, մոնտաժողներ եւ այլն:«Ռադիո Հայ Գյումրի» ռադիոկայանը հիմնադրվել է Գյումրիում 2005թ, այն հանդիսանում է «Ռադիո Հայ Հայաստան»-ի մասնաճյուղը: Ռադիոկայանը ձեւավորման առաջին իսկ օրվանից որդեգրել է հաստատուն քաղաքականություն եւ առաքելություն` տարածել հայկական երաժշտություն, պահպանել ազգային արժեքները: Տարիների ընթացքում «Ռադիո Հայ Գյումրի» ռադիոկայանը հասցրել է ձևավորել կայուն և հաստատուն լսարան: Ռադիոկայանը հեռարձակվում է Fm 106.6Մհց հաճախությամբ: Շիրակի մարզում հեռարձակման եւ տարածման իրավունքները պատկանում են «Սթայլ Մեդիա» ՍՊԸ-ին:ГԳործունեության տարիների ընթացքում ռադիոկայանը դարձել է մարզի առաջատար ռադիոկայանը (IREX CMCPA հետազոտություն)՝ մրցակցային շուկայում զբաղեցնելով գերակա դիրք:Արհեստավարժ աշխատակազմ եւ նորարարական լուծումներ՝գրավականներ, որոնք «Ռադիո Հայ Գյումրի»ռադիոկայանը տարանջատում են այլ ռադիոներից: Ամենահայկական ռադիոկայանը հայաստանյան ռադիոինդուստրիայի զարգացող մոդելներից մեկն է:
«Style FM» նոր ձեւաչափով ռադիոկայան: Մենք եթեր ենք հեռարձակում բացառապես արտասահմանյան երաժշտություն, նախապատվությունը տալով բոլոր ժամանակների հիթային կատարումներին:Մեր եթերում կարող եք լդել նաեւ լուրեր ամբողջ աշխարհից,բիզնեսի եվ սպորտի ոլորտներից,նաեւ ծանոթանալ հայկական մամաուլի վերջին հրապարակումներին:Այսուհետ «Ռադիո Հայի» դիջեյներին լսեք միաժամանակ երկու՝ FM 106.6 տիրույթում եւ «stylemedia.am» ինտերնետային հասցեում: