Բժշկության Ժամ. stylemedia.am

«Բժշկության ժամ» հաղորդումը եթեր է հեռարձակվում շաբաթը 6 օր՝ երկուշաբթիից շաբաթ օրերը ներառյալ: Այն առողջապահական ոլորտի նորամուծությունների, ինչպես նաև ավանդական բժշկության մասին է: Տևողությունը 5-6 րոպե է: Հաղորդման մեջ ընդգրկվում է 3-ից 4 նյութ: Նյութերի ընտրությունը պատահական չէ: Հիմնական շեշտադրումը այժմ տարածված հիվանդությունների, դրանց կանխարգելման և բուժման մեթոդների վրա է: Հաղորդման ընթացքում անդրադարձ կա նաև առողջ սննդակարգին և ճիշտ ապրելակերպին: