Ջասթին Թիմբերլեյքի «The 20/20 Experience: 2 of 2» նոր ալբոմը

Ամսաթիվ: 13:09:24 - Դիտում: 673

Ջասթին Թիմբերլեյքի «The 20/20 Experience: 2 of 2» նոր ալբոմի երկրորդ մասն արդեն համացանցում է: Այն թողարկվելու է սեպտեմբերի 30-ին, սակայն iTunes-ում կարելի է ունկնդրել արդեն մեկ շաբաթ առաջ:



«The 20/20 Experience» ալբոմի առաջին մասը թողարկվել էր 2013 թվականի մարտին: Սկավառակը հայտնվել է Billboard Top 100 վարկանիշի առաջին տեղում եւ վաճառքի առաջին շաբաթվա ընթացքում գլխավորել Մեծ Բրիտանիայի պաշտոնական վարկանիշը: Ալբոմի երկու՝ «Suit & Tie» եւ «Mirrors» երգերն ընդգրկվել են Billboard Hot 100 վարկանիշի հնգյակում:



Օրեր առաջ էլ Թիմբերլեյքը նոր սինգլ էր թողարկել՝ TKO: Երգի ամբողջական տարբերակը երգչի Youtube-ի ալիքում հայտնվել է սեպտեմբերի 19-ին: Մինչ այդ, Ջասթինն իր Instagram-ում 15 վայրկյան տեւողությամբ տեսահոլովակներ էր տեղադրում, որոնք պատմում էին երգի ուղղությամբ աշխատելու մասին:



TKO կոչվող սինգլը երկրորդն է The 20/20 Experience 2 of 2 ձայներիզից, որը լույս կտեսնի սեպտեմբերի 30-ին: