Eminem-ը հարձակվել է Քարդաշյանի վրա

Ամսաթիվ: 13:09:24 - Դիտում: 781

Հայտնի ռեփեր Eminem-ը կրկին հարձակվել է Քարդաշյան ընտանիքի վրա: Այս անգամ նրա զոհը 29-ամյա Քլոե Քարդաշյանն է, ով վերջերս տանից վտարել էր 33-ամյա ամուսնուն՝ «Լոս Անջելես Կլիպերս»-ի հարձակվող Լամար Օդոմին:



Քլոեն ամուսնուն վերջնագիր է ներկայացրել. Լամարը պետք է բուժվի թմրանյութերի կախվածությունից կամ այլեւս երբեք չի կարող տուն վերադառնալ: Մարզիկը պարբերաբար տարբեր թմրանյութեր է գործածում: Հարկ է նկատել, որ Քլոեն առաջվա նման կրում է ամուսնական մատանին եւ, ամենայն հավանականությամբ, պատրաստ է մինչեւ վերջ պայքարել իր ընտանեկան երջանկության համար:



Իսկ վերջերս Berzerk հոլովակում հայտնված Eminem-ը որոշել է ծաղրել Քլոեին եւ Լամարին: Երգի երրորդ քառատողում ռեփերը հայտարարել է, որ քնել է տգեղ Քարդաշյանի հետ եւ ներողություն է խնդրում Լամարից՝ նշելով, որ իրենք երկուսն էլ իջեցրել են նշաձողը, քանի որ քնել են Քլոեի հետ:



Հիշեցնենք, որ 2009 թվականին We made You երգում Eminem-ը հարձակվել էր Քիմի վրա՝ հայտարարելով, որ նա նման է տղամարդու եւ հսկայական հետույք ունի: