Ռիհանան հանգստանում է Թայլանդում

Ամսաթիվ: 13:09:23 - Դիտում: 757

Ճանաչված երգչուհի Ռիհանան հանգստանում էր Թայլանդում եւ լուսանկարներ հրապարակում համացանցում: 25-ամյա աստղը դրանք տեղադրում էր Instagram-ում: Այդ լուսանկարներից մեկն էլ սկանդալի պատճառ է դարձել:



Երկու տղամարդ Փհուկետ կղզում «բիզնես» են ձեռնարկել՝ զբոսաշրջիկներին առաջարկելով նկարահանվել կապիկների հետ: Ցանկացողներից մեկն էլ Ռիհանան է եղել:

Twitter-ում եւ Phuket Gazette պարբերականի կայքում գեր լորիի հետ Ռիհանայի լուսանկարի քննարկումը գրավել է Թայլանդի ոստիկանության ուշադրությունը: Ամեն ինչ ավարտվել է ապօրինի գործունեություն ծավալելու մեղադրանքով երկու կասկածյալի ձերբակալությամբ: Կարմիր գրքում ընդգրկված վայրի կենդանիներին շահագործելու միջոցով ապօրինի բիզնեսի համար թայլանդական օրենսդրությունը մինչեւ 4 տարի ազատազրկում է նախատեսում: