Ովքեր են առաջադրվել MTV EMA 2013-ին

Ամսաթիվ: 13:09:23 - Դիտում: 748

Ամերիկյան 32-ամյա փոփ եւ R’n'B երգիչ, կոմպոզիտոր, պրոդյուսեր, պարող եւ դերասան Ջասթին Թիմբերլեյքն այս տարվա MTV EMA մրցանակաբաշխությունում անվանակարգերի թվով առաջատարն է: Ըստ perezhilton.com կայքի, արարողությունը կայանալու է նոյեմբերի 10-ին, Ամստերդամում, եւ Ջասթինն այս տարվա գլխավոր հաղթանակողը դառնալու բոլոր հնարավորություններն ունի:

Երգիչը ներկայացվելու է հետեւյալ անվանակարգերում. Լավագույն կատարող, Լավագույն կենդանի ելույթ, Լավագույն հոլովակ (Mirrors), Լավագույն կերպար եւ Լավագույն ամերիկյան արտիստ:
Ջասթինից բացի, 5 մրցանակի է հավակնում նաեւ ամերիկյան Macklemore & Ryan Lewis դուետը:

Լեդի Գագան, ինչպես նաեւ Ջասթին Բիբերն ու Մայլի Սայրուսն առաջադրվել են 4 անվանակարգում:

Հիշեցնենք, որ 3 տարի անընդմեջ «Լավագույն կատարող» էր ճանաչվում Ջասթին Բիբերը: