Կայացել է «Էմմի» մրցանակաբաշխությունը

Ամսաթիվ: 13:09:23 - Դիտում: 8091

Լոս Անջելեսում կայացել է «Էմմի» մրցանակաբաշխության 65-րդ արարողությունը: Ըստ E-online-ի, ամերիկյան հեռուստաակադեմիայի մրցանակները հանձնվել են հոլիվուդյան «Nokia» թատրոնում:

Դրամատիկ սերիալների լավագույն ռեժիսոր է ճանաչվել Դեւիդ Ֆինչերը՝ «Թղթախաղե տնակ»-ի համար: Հենրի Բրոմելը «Լավագույն սցենար» անվանակարգում մրցանակ է ստացել «Հայրենիք» դրամատիկ սերիալի սցենարի համար:[

Սթիվեն Սփիլբերգը մրցանակ է ստացել լավագույն ռեժիսուրայի համար, իսկ գլխավոր դերակատար Մայքլ Դուգլասը՝ առաջին պլանի լավագույն դերի համար: Դաշնակահար Վլաձի Վալենտինո Լիբերաչեի դերը քննադատներն անվանել են Մայքլ Դուգլասի կարիերայում ամենից սկանդալայինն ու վառը:




Դերասանուհի Կլեր Դեյնսը երկրորդ «Էմմի»-ն է ստանում՝ որպես դրամատիկ սերիալի լավագույն դերակատար: «Հայրենիք» սերիալում նա հանդես է գալիս ԿՀՎ-ի վերլուծաբանի դերում: Դրամայի լավագույն դերասան է դարձել Ջեֆ Դենիելսը՝ «Լուրեր» սերիալում հաղորդավար Ուիլ Մաքեւոյի դերի համար:




Դրամատիկ սերիալում երկրորդ պլանի լավագույն դերասաններ են դարձել Բոբբի Կանավալլեն եւ Աննա Գաննը: Լորա Լիննին չորրորդ արձանիկն է ստացել որպես «The Big C» սերիալի դերասանուհի:Լավագույն երգիծական դերասանուհի է ճանաչվել Ջուլիա Լուի-Դրեյֆուսը՝ «VIP» սերիալում դերի համար, իսկ երգիծական սերիալների լավագույն դերասան՝ Ջիմ Պարսոնսը, «Մեծ պայթյունի տեսություն» սերիալից. այս արձանիկն արդեն չորրորդն է դերասանի համար: Երգիծական ժանրում երկրորդ պլանի լավագույն դերասաններ են ճանաչվել Մերիթ Ուիվերը եւ Թոնի Հեյլը: Երգիծական սերիալի լավագույն սցենարի մրցանակին արժանացել են Թինա Ֆեյն ու Թրեյսի Ուիգֆիլդը՝ «Ստուդիա 30» աշխատանքի համար:Լավագույն ժամանցային հեռուստաշոու է ճանաչվել «Ձայն» նախագիծը: