Ռիհանան վերադարձել է նախկին ընկերոջ՝ Դադլի Օ՛Շոնեսիի մոտ

Ամսաթիվ: 13:09:20 - Դիտում: 740

Ամերիկյան 25-ամյա երգչուհի Ռիհանան նորից հանդիպում է նախկին ընկերոջ՝ 23-ամյա Դադլի Օ՛Շոնեսիի հետ: Վերջինը մանեկեն է աշխատում: Ռիհանան նրա հետ սիրավեպ էր սկսել 2011 թվականին, We Found Love հոլովակի նկարահանումներից հետո: Այս մասին գրում է The Sun Daily-ը:

«Նրանք նաեւ նախկինում էին սիրում միասին ժամանակ անցկացնել, բայց երկուսն էլ մշտապես ճամփորդում են: Այդ պատճառով բաժանումն ընկերաբար ստացվեց: Նրանց համար դյուրին էր սիրավեպը վերսկսել այն կետից, որտեղ այն կանգ էր առել: Երկուսն էլ լուրջ հարաբերություններ չեն փնտրում, միաժամանակ հրաշալի հասկանում են միմյանց: Ռիհանան խենթանում է նրա համար: Նա շատ ջերմ է արտահայտվում Դադլիի մասին»,- բրիտանական պարբերականին պատմել է անանուն աղբյուրը:


Երեւում է՝ Ռիհանան վերջապես պատրաստ է մոռանալ նախկին ընկերոջը՝ Քրիս Բրաունին:



Հիշեցնենք, որ Ռիհանան եւ Քրիսը բաժանվեցին այս տարվա մայիսի վերջին: Նախաձեռնողը ռեփերն էր, ով լրագրողներին հայտարարեց, որ իր աստղային ընկերուհին չափազանց երիտասարդ է իր համար, չնայած Ռիհանան մեծ է Բրաունից: Հնարավոր է՝ Քրիս Բրաունը դեռեւս փոխի միտքը, քանի որ զույգը մեկ անգամ չէ, որ բաժանվել է, բայց հետո նորից միացել: