Երգչուհի Pink-ը Տարվա կին է ճանաչվել

Ամսաթիվ: 13:09:20 - Դիտում: 741

Ալիսիա Բեթ Մուրը, նույն ինքը՝ ամերիկյան երգչուհի Pink-ը, Billboard ամսագրի վարկածով տարվա կին է ճանաչվել:

34-ամյա աստղը պարգեւը կստանա մրցանակաբաշխության ամենամյա հանդիսավոր արարողության ժամանակ, որն անցկացվելու է դեկտեմբերի 10-ին, Նյու Յորքում:

«Ես ցնցված էի, երբ իմացա, որ Billboard-ն ինձ արժանացրել է այդ պարգեւին: Ինձ համար սա անհավանական տարի էր: Ես շատ եմ աշխատել, եւ շնորհակալ եմ իմ երկրպագուներին աջակցության համար: Ցանկանում եմ նաեւ շնորհակալություն հայտնել բոլոր այն արտիստներին, ովքեր աշխատել եւ աշխատում են ինձ հետ»,- նշել է երգչուհին:
Billboard-ն արտիստուհուն այս տիտղոսին արժանացրել է, մասնավորապես, այն բանի համար, որ նրա 6-րդ՝ The Truth About Love ալբոմը վաճառվել է 1.7 մլն օրինակով: Սկավառակի երեք երգ ընդգրկվել է «Billboard ամսագրի Top-10» հիթ-շքերթում: Ներկայում երգչուհին ալբոմը ներկայացնելու համար համերգային շրջագայության է ուղեւորվել:
Նշենք, որ նախկինում «Տարվա կին» տիտղոսին արժանացել են նաեւ Բեյոնսեն, Քեթի Փերին եւ Թեյլոր Սվիֆթը: