Victoria’s Secret-ը Լուվրում

Ամսաթիվ: 13:09:19 - Դիտում: 1201

Աշխարհի, թերևս, ամենահայտնի թանգարանի արական սեռի այցելուների համար երեկ իրական տոն է եղել, գրում է Tatler-ը՝ մանրամասնելով, որ Լուվրում կազմակերպվել է Victoria’s Secret-ի «հրեշտակների» ֆոտոսեսիան։




Նրբակազմ գեղեցկուհիներ Կարլի Կլոսը, Ալեսանդրա Ամբրոսիոն, Ադրիանա Լիման, Լիլի Օլրիջն ու Բեհաթի Փրինսլուն հրեշտակի թևերով ու գրավիչ ներքնազգեստով դուրս են եկել թանգարանի պատշգամբ՝ հիացնելով բոլորին։







Եվ թեպետ աղջիկները մի քիչ մրսել են, սակայն դա չի փչացրել ֆոտոսեսիայի տոնական տրամադրությունը, քանի որ դա եղել է Victoria’s Secret-ի ամանորյա արշավի նկարահանումը