Ամերիկայի 6 ամենահարուստ ամուրիները`ըստ Forbes-ի

Ամսաթիվ: 13:09:19 - Դիտում: 811


ԱՄՆ-ում միլիարդատեր ամուրիները տարեցտարի քչանում են։ Forbes ամսագրի 400 ամենահարուստ ամերիկացիների նոր ցուցակում ընդգրկվել է ընդամենը 6 մարդ, որոնք 50 տարեկանից փոքր են և երբևէ ամուսնացած չեն եղել, գրում է forbes.ru-ն։

Ընդ որում՝ նրանցից մի քանիսն արդեն իրենց ընտրյալների հետ հարաբերությունները պաշտոնապես գրանցելու շեմին են, այդ թվում՝ ցուցակի ամենահայտնի մասնակից Ջեք Դորսին։ Բրիտանացի մոդել Լիլի Քոուլից բաժանվելուց հետո Twitter և Square ընկերությունների հիմնադիրը, կարծես, որոշել է կյանքը կապել յոգայի մարզիչ Քեյթ Գրիգի հետ։ Շուտով կկայանա նաև eBay ընկերության նախկին նախագահ, հայտնի մեկենաս Ջեֆ Սքոլի հարսանիքը։

Ամենահարուստ ամուրիների ցուցակում ընդամենը մեկն է իր կարողությունը ժառանգել, մյուսները ստեղծել են իրենց ընկերությունները զրոյից և կարիերան կառուցել խոշոր ընկերություններում։

1.Ջեք Դորսի
Forbes 400 ցուցակում՝ 386-րդ տեղ, տարիքը՝ 36, կարողությունը՝ 1.3 մլրդ դոլար, պաշտոնը՝ Square-ի գլխավոր տնօրեն, եկամտի աղբյուրը՝ Twitter և Square

Դորսին թեև բավականին երիտասարդ է, հասցրել է հիմնել մի քանի ընկերություն, որոնց բիզնեսը ներդրողները գնահատում են միլիարդավոր դոլարներ։

2.Փիթեր Թիլ
Forbes 400 ցուցակում՝ 314-րդ տեղ, տարիքը՝ 45, կարողությունը՝ 1.8 մլրդ դոլար, պաշտոնը՝ Founders Fund ընկերության գործընկեր, եկամտի աղբյուրը՝ PayPal, Facebook, ներդրումներ

Թիլը Մաքս Լևչինի և Էլոն Մասկի հետ 1998-ին հիմնել է PayPal վճարային համակարգը։ 2004-ին Թիլը դարձել է առաջին արտաքին ներդրողը Facebook-ում։

3.Ռոբերտ Պերա

Forbes 400 ցուցակում՝ 293-րդ տեղ, տարիքը՝ 35, կարողությունը՝ 1.95 մլրդ դոլար, պաշտոնը՝ Ubiquiti Networks ընկերության գլխավոր տնօրեն, եկամտի աղբյուրը՝ Ubiquiti Networks

2012-ից Պերան Memphis Grizzlies բասկետբոլային ակումբի սեփականատերն է։ Միլիարդատերը դեռևս ամուսնացած չէ, սակայն չինական ԶԼՄ-ներում լուրեր են հայտնվել, որ նա հանդիպում է թայվանուհի մոդել Ռուռու Լինի հետ։

4.Թոր Փիթերսոն
Forbes 400 ցուցակում՝ 273-րդ տեղ, տարիքը՝ 49, կարողությունը՝ 2 մլրդ դոլար, եկամտի աղբյուրը՝ GlencoreXstrata

5.Ջեֆրի Սքոլ
Forbes 400 ցուցակում՝ 122-րդ տեղ, տարիքը՝ 48, կարողությունը՝ 3.8 մլրդ դոլար, պաշտոնը՝ Skoll Foundation, եկամտի աղբյուրը՝ eBay

6.Սքոթ Դունքան
Forbes 400 ցուցակում՝ 77-րդ տեղ, տարիքը՝ 31, կարողությունը՝ 5.5 մլրդ դոլար, եկամտի աղբյուրը՝ նավթա- և գազատարներ: