Մադոննան՝ 2013-ի ամենաբարձր վարձատրվող հայտնիների վարկանիշի առաջատար

Ամսաթիվ: 13:09:16 - Դիտում: 735

Ամերիկյան Forbes ամսագիրը հրապարակել է հայտնիների ցուցակը, ովքեր մեկ տարվա ընթացքում ամենաշատ եկամուտն են ստացել (2012 թվականի հունիսից մինչեւ 2013-ի հունիս): Այն կազմելու համար լրագրողները խոսել են գործակալների, մենեջերների, պրոդյուսերների եւ այլ մարդկանց հետ, ովքեր վարում են հայտնի մարդկանց ֆինանսական գործերը: Հաշվարկներում հաշվի չեն առնվել աստղերի վճարած հարկերը, գործակալների աշխատավարձերը եւ այլ ծախսեր:

Առաջին հորիզոնականում Մադոննան է, երկրորդ տեղում՝ Սթիվեն Սփիլբերգը, իսկ երրորդ հորիզոնականը կիսել են միանգամից երեք հոգի. գրող Է.Լ.Ջեյմսը, երգիծաբան Հովանդ Սթերնը եւ շոումեն Սայմոն Քոուելը:

Հետաքրքիր է, որ դեռեւս անցյալ տարի վարկանիշի առաջին հորիզոնականում հաղորդավարուհի, պրոդյուսեր եւ հասարակական գործիչ Օփրա Ուինֆրին էր, ում կարողությունն ամսագիրը գնահատել էր 165 մլն դոլար: