Պատմության 15 ամենահայտնի ու ցնցող պատմություն ունեցող մահապատիժները

Ամսաթիվ: 13:09:15 - Դիտում: 1694


Մարդկության պատմության ընթացքում միլիոնավոր մարդիկ են մահապատժի ենթարկվել այս կամ այն պատճառով: Իսկ պատմության ընթացքում մահապատժի պայմանները փոփոխվել են, և այժմ դրանք տարբերվում են դարեր առաջ կատարվող մահապատիժներից: Պատմությամն մեջ տեղի ունեցած մահապատիժներն ավարտվում են հենց այնպես, ինչպես շատերը պատկերացնում են, սակայն կան դեպքեր, երբ այս մահապատիժները այլ` անսպասելի ավարտ են ունեցել: Այս հոդվածում առանձնացրել ենք պատմության 15 ամենահայտնի ու տարօրինակ մահապատիժների մասին պատմությունները:

15. Մերի Սուռատ

ԱՄՆ պատմության մեջ մահապատժի ենթարկված առաջին կինը Մարի Սուռատն էր, ով մեղադրվում էր ԱՄՆ նախագահի սպանության մեջ իր դերն ունենալու համար: Չնայած նախագահ Աբրահամ Լինքոլնի սպանության հիմնական մեղադրյալը Ջոն Ուիլքինս Բութն էր, այնուամենայնիվ Մերին իր դերն է ունեցել սպանության ծրագրի հաջող իրականացման համար: Մերին Մերիլենդում իր սեփական պանդոկն ուներ «Սուրաթսվիլ» անունով, որն այսօր հայտնի է որպես «Քլինթոն»: Մերին սպանության դավադիրներին` այդ թվում և հենց մարդասպան Բութին, տրամադրել է տարածքը հանդիպելու և սպանության ծրագիրը մշակելու համար: Ու չնայած նա ոչ մի ուղիղ կապ չի ունեցել սպանության հետ ու միայն թույլ է տվել սպանության իրական մասնակիցներին հավաքվել իրեն պատկանող տարածքում, այնուամենայնիվ նրան մահապատժի են ենթարկել` մեղադրելով դավադիրների հետ կապ ունենալու և մարդասպանի մտերիմը լինելու համար: Մահապատժից դարեր անց դեռևս մարդիկ շարունակում են բանավիճել, թե արդյոք այս կնոջը մահապատժի ենթարկելը արդարացի որոշում է եղել, թե այնուամենայնիվ ցմահ դատապարտությունն ավելի արդարացի կլիներ, քանզի ուղղակի ոչ մի կապ չի ունեցել նախագահի սպանության հետ:

14. Աննա Բոլեյն

Աննա Բոլեյնի մահապատժի մասին պատմությունը ամենայն հավանականությամբ քննարկվել ու նշվել է աշխարհի տարբեր երկրների պատմության դասագրքերում: Սրա մասին նույնիսկ ֆիլմ է նկարահանվել Նատալի Պորտմանի մասնակցությամբ: Աննայի մահապատժի պատմությունը կապված է Անգլիայի արքա Հենրի 8-րդի հետ նրա կապի հետ: Աննա Բոլեյնը մեղադրվել է եղբոր հետ ինցեստային կապ ունենալու, թագավորի հետ ամուսնացած ժամանակ վերջինիս դավաճանելու, ինչպես նաև թագավորին սպանելու դավադրություններ կազմակերպելու մեջ: Այսպիսով, 1536թ.-ին Աննա Բոլեյնը հրապարակայնորեն ենթարկվում է մահապատժի:

13. Ջոն Սմիթ Անգլիացի

1705թ.-ին Ջոն Սմիթը մեղադրվում է գողության մեջ, ինչի համար նրան կախաղան են հանում Անգլիայի Թայբորն քաղաքում: Նրա մահապատիժը նշանակված էր Սուրբ Ծննդյան նախորդ օրը: Երբ նրան կախաղան են հանում, անմիջապես մահանալու փոխարեն, ինչպես որ սովորաբար լինում է, Ջոնի մարմինը 15 րոպե շարունակ պարանից կախված թպրտում էր: Այս ահասարսուռ տեսարանը հավաքված ամբոխին ստիպում է միահամուռ բղավել, որպեսզի պարանը կտրեն ու մահապատիժը հետաձգեն: Ի վերջո պարանը կտրում են, և երբ Ջոնին հարցնում են իր այդ փոորձառության մասին, նա սյուրռեալիստական ցավի մասին է պատմում, որի միջով նա ստիպված էր անցնել իր գիտակցությունը մերթ կորցնելով ու մերթ գիտակցության գալով, մինչև ի վերջո պարանը կտրեցին:

12. Վենսեսլո Միգել

Մեքսիկական հեղափոխության մասնակից Մոգելին բռնում են 1915թ.-ին ու մեղադրանք նեկայացնելով մահապատժի ենթարկում գնդակահարության միջոցով: Չնայած Միգելի վրա 9 անգամ կրակ են բաց թողնում, սակայն նրան հաջողվում է դրանցից հետո ողջ մնալ: Ըստ զեկույցների` վերջին փամփուշտն արձակվել է հավելյալ, որպեսզի համոզվեն, որ նա մահացել է, սակայն դա էլ փաստորեն չի օգնել Միգելին սպանելու հարցում: Երբ մահապատժի ենթարկողները հեռացել են` կարծելով, թե սպանել են նրան, Միգելին հաջողվել է փախչել ու խուսափել մահից: Նա նույնիսկ 1937թ.-ին մասնակցել է Ռիփլիի ռադիոշոուին ու պատմել իր պատմությունը:

11. Ջոն Լի

1800-ականներին Ջոն Լին մեղադրվում է մի կնոջ կացինով սպանելու համար. նրա կոկորդը կտրելուց հետո նրա բնակարանը կրակի է տվել, իսկ կինը դեռ ողջ գտնվել է ներսում: Նրա մահապատիժը նշանակվել էր 1885թ.-ի դեկտեմբերին: Սակայն նրան կախաղան բարձրացնելուց առաջ պարզվում է, որ կախաղան հանվողի ոտքերի տակի դռնակը անսարք էր: Դռնակը 3 տարբեր անգամ փորձել են վերանորոգել, սակայն ամեն անգամ ձախողել են: Ջոն Լիին տեղափոխել են իր բանտախուց, մինչև որ կվերականգնեին կամ կվերակառուցեին մեխանիզմը: Այնուամենայնիվ, մինչև կախաղանի մեխանիզմի վերանորոգումը դատարանը նրա մահապատժի որոշումը փոխում է ցմահ ազատազրկման: 22 տարի բանտարկությունից հետո` 41 տարեկանում, նա ազատ է արձակվում:

10. Էլիզաբեթ Փրոքտոր

1692թ.-ին «Սալեմի վհուկների» մահապատիժները իսկապես տարօրինակ, վիճելի ու շփոթեցնող էին: Էլիզաբեթ Փրոքթորն ու իր ամուսինը այն բազմաթիվ մարդկանցից երկուսն էին, ովքեր մեղադրվում էին կախարդությամբ զբաղվելու մեջ: Երկուսն էլ մեղավոր են ճանաչվել ու ենթարկվել մահապատժի: Այնուամենայնիվ, քանի որ Էլիզաբեթը երեխայի էր սպասում, նրա մահապատիժը երկարաձգվում է մինչև երեխայի ծնունդը: Իսկ Էլիզաբեթի ամուսինը մահապատժի է ենթարկվում 1692թ. օգոստոսին: Էլիզաբեթը իր հղիության ամբողջ ընթացքում մնում է կալանավորված ու 1693թ.-ի հունվարին լույս աշխարհ բերում իր որդուն ու միանգամից փորձում վայելել երեխայի ներկայությունը այն կարճ ժամանակահատվածում, որ ուներ մահվանից առաջ: Նույն տարի` ավելի ուշ, մինչև Էլիզաբեթի նոր մահապատժի նշանակելը, իշխանությունները ազատ են արձակում բոլոր այն մարդկանց, ովքեր բանտարկվել էին կախարդության մեղադրանքով` համարելով, որ բոլոր այդ մարդիկ սխալմամբ են կալանավորվել: Այսպիսով, Էլիզաբեթին ի վերջո հաջողվում է խուսափել մահից ու վայելել կյանքը իր երեխայի հետ:

9. Հուլիոս և Էթել Ռոզենբերգներ

Երկրորդ համաշխարհային պատերազմից կարճ ժամանակ անց սկսվում է Սառը պատերազմը: Ամեն տարի Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև հարաբերություններն ավելի ու ավելի լարված էին դառնում: Մեծածավալ խուճապ է սկսում տարածվել, և բամբասանքներ են ծավալվում, թե ԱՄՆ քաղաքացիները ծառայում են Սովետական Միությանը որպես լրտեսներ: Շուտով այս լրտեսներին հայտնաբերելն ու պատժելը դարձավ առաջնային խնդիր իշխանությունների համար: Այսպիսով, Սովետական Միությանը ԱՄՆ միջուկային զենքերի մասին գաղտնի տեղեկատվություն վաճառելու մեղադրանքով ձերբակալվում են ամուսիններ Հուլիոս և Էթել Ռոզենբերգները: 1953թ.-ին իրենց մահապատժի ժամանակ նրանք պետք է տեղափոխվեին Սինգ-սինգ ուղղիչ քրեակատարողական կենտրոն, քանի որ Բանտարկյալների ֆեդերալ բյուրոն այդ ժամանակ դեռևս չուներ էլեկտրական աթոռներ: 1982թ.-ին հրապարակված «Ատոմային սրճարան» վերնագրով վավերագրական ֆիլմը բացահայտում էր նրանց մահապատժի մանրամասները: Ըստ դրա` Էթել Ռոզենբերգի սիրտը շարունակում է բաբախել 3 անգամ արձակած էլեկտրաշոկից հետո, այդ իսկ պատճառով արձակվել են ևս երկու հավելյալ էլեկտրաշոկեր, որպեսզի համոզված լինեն, որ նա մահացել է: 1995թ.-ին տարբեր վկայություններ ու խոստովանություններ են եղել, որոնք վկայել են այն մասին, որ Հուլիոսը և Էթելը ԱՄՆ-ում կազմակերպված լրտեսության հիմնական ու կենտրոնական մասնակիցներն էին: Չնայած նրանք հրաշալի կարողանում էին սրբել բոլոր հետքերն իրենց հետևից, այնուամենայնիվ նրանք ի վերջո բռնվել են և ենթարկվել մահապատժի: Սակայն նրանք, նվիրված լինելով, ոչ մի այլ մարդու անուն չեն տվել` գաղտնի պահելով իրենց բոլոր գործընկերների անուններն ու դրանք իրենց հետ գերեզման տանելով:

8. Ուիլի Ֆրանսիս

Ուիլի Ֆրանսիսն ընդամենը 16 տարեկան էր, երբ ձերբակալվեց ու մեղադրվեց դեղատան վաճառողի սպանության մեջ: Հիմնական ապացույցն այն էր, որ նրա գրպանում հայտնաբերվել էր դեղատան վաճառականի դրամապանակը: Ի վերջո ոստիկանության հարցաքննություններից հետո նա գրավոր խոստովանում է, որ ինքն էր սպանողը: Նա նույնիսկ ոստիկանությանը հայտնել է ատրճանակի պատյանի տեղը: Ընդամենը երկու օր բանտարկված մնալուց հետո նրան մահապատժի են ենթարկում էլեկտրական աթոռի միջոցով 1946 մայիսի 3-ին:
Մահապատժի ընթացքում Ուիլին բղավում է, որ հանեն իրեն այդտեղից, որովհետև ինչ-որ բան այնպես չէր աշխատում: Հետագայում պարզվել է որ էլեկտրական աթոռը ճիշտ չէր կարգավորված, քանի որ այն պատրաստող աշխատակիցը արբած է եղել: Ուիլին սա որպես հնարավորություն էր օգտագործել` ազատ արձակվելու համար: Նա բողոքարկել է Գերագույն դատարան ձախողած մահապատժի համար` նշելով, որ խախտվել են իր իրավունքները ըստ սահմանադրության մեջ առկա որոշ կետերի: Չնայած սրան` նրա բողոքը մերժվում է, ու հաջորդ տարի նրան, այնուամենայնիվ, կախաղան են բարձրացնում:

Շարունակելի...