Street-style նորաձեւության շաբաթից
Ամսաթիվ: 13:09:14 - Դիտում: 744Ամերիկացիները, որպես Street-style-ի օրենսդիրներ, նոր սեզոնի սկսվելու հետ լիարժեք իրավունք ունեն թելադրել փողոցային նորաձեւության նոր միտումները:

Երիտասարդ սերնդի հագուստի ամենից ստեղծագործական լուծումները ներկայացնելու հիմնական հնարավորությունը Նյու Յորքի Նորաձեւության շաբաթն է: Արդեն մի քանի տարի է՝ նորաձեւության ամսագրերի լուսանկարիչները հատուկ ուշադրություն են դարձնում այս կամ այն ցուցադրության հյուրերին նկարելուն: Դե, հյուրերը նույնպես դեմ չեն ցուցադրություններից առաջ եւ հետո ներկայացնել իրենց: Այդ լուսանկարները հրապարակվում են համացանցում եւ ամսագրերում՝ այդ կերպ նորաձեւ կերպարի նոր միտումներ ստեղծելով:
Այս աշուն Street-style-ի միտումներից կարելի է առանձնացնել երկու հիմնական ուղղություն. թեթեւ շրջազգեստներ եւ կիսաշրջազգեստներ՝ տարբեր գույներով եւ նկարներով, ինչպես նաեւ գերժամանակակից երիտասարդական հագուստ՝ բայքերական տարրերով, ոսկեգույն կոճակներով եւ գերակշռող սեւ գույնով:
Բազմազան ոճերից STYLEMEDIA-ն
