Ո՞վքեր են Խծաբերդի գերեվարվածները. Նազելի Բաղդասարյան
Ամսաթիվ: 20:12:19 - Դիտում: 164
Նախօրեին Սոֆյա Հովսեփյանը եւ ես հանդիպում ենք ունեցել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, քննարկել ենք աշխատանքները , որոնք վերաբերում են Խծաբերդի հատվածից գերեվարված 62 մեր տղաների ճակատագրին։ Քանի որ մեր կողմից հստակեցվել են բոլորի անունները, այժմ գործընթաց է իրականացվում հակռակորդի կողմից հաստատման եւ վերադարձի համար։ Հավելյալ տեղեկություններ չեմ կարող տրամադրել, քանզի այն բխում է նաև մեր հայրենակիցների անվտանգությունից։ Հորդորում եմ համացանցում եւս տեղեկություններ չհանրայանացնել, որպեսզի գործընթացին չվնասենք։
Կարող եմ երաշխավորել, որ բոլոր մակարդակներում իրականացնում են անհրաժեշտ քայլեր խնդրի հանգուցալուծման համար։ Մենք դեռ Արցախում ենք շատերի հարազատների կողքին։