Միացյալ Նահանգները փակում է Ռուսաստանում երկու հյուպատոսությունները. ՏԱՍՍ

Ամսաթիվ: 20:12:19 - Դիտում: 144

Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն որոշում է կայացրել փակել ԱՄՆ հյուպատոսությունները Վլադիվոստոկում և Եկատերինբուրգում: Այս մասին մասին տեղեկացրել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը՝ փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Պետքարտուղարը խորհրդակցություն է ունեցել ՌԴ-ում ԱՄՆ դեսպանի հետ, որի ժամանակ որոշում է կայացվել փակել ԱՄՆ հյուպատոսությունները Վլադիվոստոկում և դադարեցնել աշխատանքները Եկատերինբուրգում»,- հայտարարել է դիվանագետը: Նա հավելել է, որ «Արտաքին գործերի նախարարության կողմից Ռուսաստանում ԱՄՆ գլխավոր հյուպատոսությունների վերաբերյալ որոշումը կայացվել է Ռուսաստանում ԱՄՆ [դիվանագիտական] առաքելության աշխատանքը օպտիմալացնելու համար»: «Արդյունքում, Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան դիվանագիտական ​​անձնակազմի վերակազմավորումը մեզ թույլ կտա առավել արդյունավետ և անվտանգ կերպով խթանել մեր արտաքին քաղաքական շահերը Ռուսաստանում», – բացատրել է գործակալության զրուցակիցը: «ԱՄՆ-ում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունների հետ կապված որևէ գործողություն չի նախատեսվում», – եզրափակել է նա: