Եվրոպական վերահսկիչ մարմինը Moderna ընկերության պատվաստանյութի հարցով որոշում կկայացնի հունվարի 6-ին

Ամսաթիվ: 20:12:18 - Դիտում: 123

Դեղամիջոցների հարցով եվրոպական գործակալությունն ամերիկյան Moderna ընկերության՝ կորոնավիրուսի դեմ ստեղծած պատվաստանյութի մասին որոշում կկայացնի 2021 թվականի հունվարի 6-ին: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին ասվում է վերահսկիչ մարմնի մամուլի հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Moderna ընկերությունը ժամանակից շուտ է ներկայացրել փաստաթղթերի վերջին փաթեթը, որոնք անհրաժեշտ են գնահատական տալու համար: Այդ փաթեթը եվրոպական շուկայի համար պատվաստանյութի արտադրությանը վերաբերող տեղեկություն է պարունակում:

Հիշեցնենք, որ ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանին պատկանող Moderna ընկերությունն ավելի վաղ հայտնել էր, որ իր ստեղծած պատվաստանյութը 94 տոկոս արդյունավետություն է ցույց տվել կորոնավիրուսի դեմ պայքարում: