Ադրբեջանական կողմի մեկնաբանությունները նպատակ ունեն արդարացնելու իր կողմից շփման գծում հրադադարի կոպիտ խախտումները. ԱԳՆ

Ամսաթիվ: 20:12:17 - Դիտում: 111

Ռուսական «Կոմերսանտ» թերթին տված իր մեկնաբանությունում՝ Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը պնդել է, որ «հայկական զինված ուժերը պետք է դուրս բերվեն Ղարաբաղից»: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա. հարցին պատասխանել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը. «Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հստակ և աներկբա նշված են եղել այն շրջանները, որտեղից հայկական զինված ուժերն արդեն իսկ դուրս են բերվել: Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմի միակողմանի մեկնաբանությունները նպատակ ունեն արդարացնելու վերջին օրերին իր կողմից արցախա-ադրբեջանական շփման գծում հրադադարի կոպիտ խախտումները, որոնք հակասում են վերոնշյալ հայտարարության դրույթներին»: