Կապույտ վառելիքը հասավ Շիրակի մարզի Բայանդուր համայնք. Նազելի Բաղդասարյան

Ամսաթիվ: 20:12:16 - Դիտում: 112

Վերջապես կապույտ վառելիքը հասավ Շիրակի մարզի Բայանդուր համայնք։ Դեռեւս գարնանը համայնքի ղեկավարի հետ հանդիպման ընթացքում խոստացել էի, որ հետամուտ կլինեմ առաջացած որոշ դժվարությունները կարգավորելուն։ Այսօր ծրագիրն արդեն իրականություն է։ 180 մլն դրամ արժողությամբ ծրագիրն իրականացվել է Կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ՝ 65% -35% հարաբերակցությամբ։
Ի դեպ․ սուբվենցիոն ծրագրի շրջանակում Բայանդուր համայնքում՝
* հիմնանորոգվել է համայնքապետարանի շենքը
* հիմնանորոգվել է Մշակույթի տունը
* կառուցվել է 1․5 կմ երկարությամբ ջրատար։ Այս մասին գրում է ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում: