Հայրենիքի պաշտպանությանը մասնակցած անձանց վերականգնողական բուժման ծախսերը պետությունը վերցնում է իր վրա
Ամսաթիվ: 20:12:10 - Դիտում: 147
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն ասաց, որ այս որոշումը վերաբերում է Արցախի այն քաղաքացիներին, ովքեր պատերազմի հետևանքով կորցրել են իրենց բնակելի տները։
«Մենք այս պահին ունենք գործող միջոցառում, որը վերաբերում է այն քաղաքացիներին, ովքեր կորցրել են իրենց բնակավայրերը, այս միջոցառման շահառու են հանդիսանալու այն քաղաքացիները, ովքեր պատերազմի ավերածության հետրանքով կորցրել են իրենց տները։ Կա նաև մի փոքր հատված, ովքեր այս պահին տեղահանված են որոշ գյուղերից, այդ քաղաքացիները նույնպես հանդիսանալու են շահառու։ Այսինքն՝ բոլոր այն քաղաքացիները, ովքեր բնակության վայր չունեն Արցախում, հանդիսանալու են շահառու։ Այս միջոցառումը ենթադրում է յուրաքանչյուր անձի գծով 250 հազար դրամի տրամադրում՝ և չափահաս, և անչափահաս անձանց մասով»,- նշեց նախարարը։