Զորահավաքային զորակոչի մասնակիցներին նոյեմբերի համար վճարումները կարվեն դեկտեմբերի 17-ից

Ամսաթիվ: 20:12:09 - Դիտում: 111

Ադրբեջանի Հանրապետության կողմից սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցելու համար զորահավաքային զորակոչով զորակոչված քաղաքացիների նոյեմբեր ամսվա համար վճարումները կսկսեն կատարվել սույն թվականի դեկտեմբերի 17-ից՝ այս պահին ընթացող ցուցակների, հրամանագրումների և մյուս փաստաթղթերի լիարժեք ճշգրտման աշխատանքների ավարտից հետո։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից։