Արոնյանը պահպանել է դիրքը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում
Ամսաթիվ: 20:12:01 - Դիտում: 118
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` դեկտեմբեր ամսվա վարկանիշային աղյուսակում Արոնյանը 6-րդն է, ինչպես նախորդ ամիս: Աղյուսակի առաջատարն աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն է:
Հայաստանը ներկայացնող շախմատիստներից Գաբրիել Սարգսյանը 53-րդն է, Հրանտ Մելքումյանը` 78-րդը, Կարեն Գրիգորյանը` 96-րդը: