«Մանկական Եվրատեսիլ-2020»-ում հաղթել է Ֆրանսիայի ներկայացուցիչը

Ամսաթիվ: 20:11:30 - Դիտում: 117

«Մանկական Եվրատեսիլ-2020» երգի միջազգային մրցույթում հաղթել է Ֆրանսիայի ներկայացուցիչ Վալենտինան J’imagine («Պատկերացնում եմ») երգով: Կորոնավիրուսային հիվանդության տարածման պատճառով մրցույթն անցկացվել է հեռուստակամրջի միջոցով նոյեմբերի 29-ին: Մրցույթի երկրորդ տեղը զբաղեցրել է Ղազախստանի ներկայացուցիչ Կարակատ Բաշանովան Forever («Ընդմիշտ») երգով, երրորդ տեղը՝ Իսպանիայի ներկայացուցիչ Սոլեան, որը կատարել է Palante («Առաջ շարժվիր») երգը: Հայաստանն այս տարի մրցույթին չի մասնակցել: