Այսօր կարեւոր նպատակ է ձեռք բերված խաղաղությունը պահպանելը, այն տեւական դարձնելը, եւ եթե հաջողվի այն մշտական դարձնել՝ շատ ավելի լավ. վարչապետ

Ամսաթիվ: 20:11:27 - Դիտում: 116

Այսօր կարեւոր նպատակ է ձեռք բերված խաղաղությունը պահպանելը, այն տեւական դարձնելը, եւ եթե հաջողվի այն մշտական դարձնել՝ շատ ավելի լավ: Կարեւոր նպատակ է Հայաստանի եւ Արցախի շուրջ կայունությունը եւ անվտանգությունն ապահովելը, Արցախի անվտանգությունն ապահովելը: Լաչինի միջանցքի անխափան եւ անվտանգ գործունեությունը, արցախցիների վերադարձի պայմաններն ապահովելը, Արցախն ու Հայաստանը, տուժած շրջանները վերականգնելը: