Բայդենը ԱՄՆ-ի ընտրությունների պատմության մեջ առաջինն է, որը հավաքել Է 80 միլիոն ձայն. NBC
Ամսաթիվ: 20:11:25 - Դիտում: 125
Cook Political Report սոցիոլոգիական ֆիրմայի տվյալներով՝ Բայդենը հավաքել է 80 մլն 33 հազար 996 ձայն, իսկ Թրամփը՝ 73 մլն 878 հազար 907 ձայն: Fox News-ի հաշվարկները ցույց են տալիս, որ Բայդենին եւս շուրջ 30 հազար ձայն Է մնացել մինչեւ 80 միլիոնը: Հաշվարկների տարբերությունը բացատրվում է նրանով, որ ԱՄՆ-ում չկա միասնական ընտրական հանձնաժողով, ընտրություններն անցկացվում են առանձին ընտրատարածքներում, իսկ արդյունքները հաշվում են ընտրատարածքների եւ նահանգների մակարդակով:
Ձայների ռեկորդային թիվը, որը տրվել է Բայդենի օգտին, ցույց է տալիս ինչպես ընտրություններին մասնակցության աճը, այնպես Էլ բնակչության եւ ընտրողների թվի ընդհանուր աճը: Դրա հետ մեկտեղ ընտրողների ձայներն ունեն միայն խորհրդանշական նշանակություն: ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները որոշվում են նահանգներից քվեատուների թվով, ընդ որում կոնկրետ նահանգում հաղթողը վերցնում Է դրա բոլոր քվեատուները: Բայդենը, ըստ նախնական տվյալների, Թրամփին ընտրություններում հաղթել է ոչ թե այն պատճառով, որ ստացել Է ընտրողների 6 միլիոնով ավելի ձայն, այլ այն պատճառով, որ ոչ մեծ տարբերությամբ հաղթել է մեծ թվով քվեատուներ ունեցող այնպիսի հանգուցային նահանգներում, ինչպիսիք են Փենսիլվանիան, Ջորջիան եւ Միչիգանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: