Աշխարհի ամենահեքիաթային ամրոցները. StyleMedia
Ամսաթիվ: 14:07:31 - Դիտում: 1259Boredpanda.com կայքը ընթերցողի ուշադրությանն է ներկայացրել աշխարհի տարբեր անկյուններում տեղակայված ամենաշքեղ ու գեղեցիկ ամրոցները, որոնք տանում են դեպի հեքիաթային աշխարհ, որտեղ անդադար է բարու ու չարի պայքարը: Ճապոնիայից մինչև Ավստրիա ու Իսպանիա. ներկայացնում ենք իրենց ինքնատիպ ճարտարապետությամբ և պատմությամբ հայտնի 12 ամրոց:
1.Նոյշվանշտայն ամրոցը, Գերմանիա
Ամրոցը, որը 19-րդ դարում ծառայել է որպես կոմպոզիտոր Ռիխարդ Վագների նստավայր, այժմ բաց է այցելությունների համար: Ամրոց է այցելում տարեկան շուրջ 1.3 մլն զբոսաշրջիկ: Ի դեպ, այս ամրոցը ոգեշնչման աղբյուր է հանդիսացել Դիսնեյլենդի «Քնած գեղեցկուհի» ամրոցի կառուցման համար:

2.Կորվին ամրոցը, Ռումինիա
Հունեդոարա կոմսության տարածքում գտնվող այս ամրոց-թանգարանը ներկայացնում է գոթական-վերածննդյան ճարտարապետությունը:

3.Ստալկեր ամրոցը, Շոտլանդիա
Չորսհարկանի տուն-ամրոցը կառուցվել է 1320 թվականին և պատկանել է ՄակԴուգալների կլանին:

4.Մոն Սեն Միշել ամրոցը, Ֆրանսիա
Ամրոցը կառուցվել է 10-րդ դարում՝ գոթական ոճով: Պարզ եղանակին ամրոցի գագաթից պարզ երևում են Անգլիայի ափերը:

5.Լիխտեյնշտեյն ամրոցը, Գերմանիա
19-րդ դարում նեո-գոթական ոճով կառուցված ռոմանտիկ ամրոց

6.Բրանի ամրոցը, Ռումինիա
Տրանսիլվանիայում տեղակայված ամրոցը գտնվում է գեղատեսիլ Բրան գյուղում: Ամրոցը կառուցվել է 14-րդ դարի վերջին:

7.«Ծիծեռնակի բույն» ամրոցը Յալթայում, Ղրիմ

8.Տրակայ ամրոցը, Լիտվա
Տրակայի դղյակը, որը կառուցվել է 14-րդ դարի վերջին, գտնվում է մայրաքաղաք Վիլնյուսից 27 կմ հեռավորության վրա:

9.Շենոնսո ամրոցը, Ֆրանսիա
Ամրոցը կառուցված է Շեր գետի վրա և շրջապատված է չտեսնված գեղեցկություն ունեցող բնությամբ:

10.Կոլոմարես ամրոցը, Իսպանիա

11.Գոխոստերվից ամրոցը, Ավստրիա
Ամրոցը կառուցվել է IX դարում, որի աշտարակները 160 մ. բարձրություն ունեն:

12.Օսակա ամրոցը, ճապոնիա

Tert.am