«ԱՄՆ-ն պետք է շարունակի ճնշում գործադրել Ալիևի և Էրդողանի վրա, որպեսզի ԼՂ-ում վերջ դնի պատերազմին»․ կոնգրեսական Ադամ Շիֆ

Ամսաթիվ: 20:10:26 - Դիտում: 168

Միացյալ Նահանգները պետք է շարունակի ճնշում գործադրել Ալիևի և Էրդողանի վրա, որպեսզի ԼՂ-ում վերջ դնի պատերազմին, Twitter-ում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը։
«Երեկ ես խոսել եմ ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ Արցախում հրադադարի ապահովման ջանքերի, ինչպես նաև Ադրբեջանի ու Թուրքիայի շարունակական մահաբեր ագրեսիայի մասին: Միացյալ Նահանգները պետք է շարունակի ճնշում գործադրել Ալիևի և Էրդողանի վրա, որպեսզի վերջ դնի այդ պատերազմին»,- գրել է կոնգրեսականը։