ՀՀ ԱԳՆ հայտարարությունը

Ամսաթիվ: 20:10:19 - Դիտում: 128

▪️Հոկտեմբերի 17-ին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարությունները միաժամանակ հանդես եկան հայտարարությամբ մարդասիրական հրադադարի հայտարարման մասին, որը ձեռք էր բերվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերով և Ֆրանսիայի նախագահի անձնական միջնորդությամբ:
▪️Սակայն, ինչպես և նախորդ անգամ՝ Մոսկվայում համաձայնության ձեռք բերումից հետո, Ադրբեջանը կրկին ի ցույց դրեց իր՝ պատրաստակամության իսպառ բացակայությունը՝ հավատարիմ մնալու իր իսկ կողմից ստանձնված հանձնառություններին:
▪️Այս ամենը ուղեկցվել է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների հայտարարություններով, որ Ադրբեջանը չի դադարեցնելու ռազմական գործողությունները մինչև պատերազմի «հաղթական ավարտը»։ Հատկանշական է, որ միաժամանակ նմանատիպ հայտարարություններ հնչել են նաև Թուրքիայում։
▪️Մարդասիրական զինադադարի հայտարարումից րոպեներ անց Ադրբեջանի զինված ուժերը վերսկսել են մարտական գործողությունները, իսկ հոկտեմբերի 18-ի առավոտյան լայնամասշտաբ հարձակման են անցել հարավային ճակատում։
▪️Փաստորեն, սա կրակի դադարեցման վերաբերյալ երկրորդ պայմանավորվածությունն է, որն Ադրբեջանը չի ցանկանում կամ չի կարողանում կյանքի կոչել՝ միաժամանակ մոլորեցնելով միջազգային հանրությանը և առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին:
▪️Մենք հավատարիմ ենք հոկտեմբերի 10-ի Մոսկովյան համատեղ հայտարարությամբ և հոկտեմբերի 17-ի հայտարարությամբ ստանձնած հանձնառություններին՝ որպես առաջնահերթ նպատակ ունենալով վերիֆիկացիոն մեխանիզմներով պահպանվող կայուն հրադադարի հաստատումը:
▪️Այդ առումով կրկին վերահաստատում ենք այդ հայտարարությունները, որոնք կիրառական արտահայտություն են տալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների հոկտեմբերի 1-ի, ինչպես նաև համանախագահ երկրների ԱԳ նախարարների հոկտեմբերի 5-ի հայտարարություներին:
▪️Հավատարիմ ենք կարգավորմանը բացառապես խաղաղ միջոցներով՝ բանակցային գործընթացի միջոցով:
▪️Պահպանելով հավատարմությունը ձեռք բերված պայմանավորվածություններին՝ Հայաստանի Հանրապետությունն իրեն իրավունք է վերապահում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ վճռականորեն մերժելու հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու Ադրբեջանի մտադրությունը։
English⬇️
‼️Statement of the Foreign Ministry of Armenia
▪️On October 17, the Foreign Ministries of Armenia and Azerbaijan simultaneously issued a statement on the declaration of a humanitarian truce, which was achieved through the efforts of the OSCE Minsk Group Co-Chairs and through the personal mediation of the President of France.
▪️However, as in the previous time, when an agreement was reached in Moscow, Azerbaijan once again demonstrated its total absence of willingness to adhere to its commitments.
▪️All this was accompanied by statements of the representatives of Azerbaijani political and military leadership that Azerbaijan will not cease the hostilities until the "victorious end" of the war. Notably, similar statements were made in Turkey.
▪️Minutes after the announcement of the humanitarian truce, the Azerbaijani armed forces resumed hostilities, and on the morning of October 18 launched a large-scale offensive on the southern front.
▪️In fact, this is the second ceasefire agreement that Azerbaijan does not want or is unable to implement, at the same time deceiving the international community and the OSCE Minsk Group Co-Chair countries, in particular.
▪️We remain faithful to commitments set out in the Moscow Joint Statement of October 10 and the Statement of October 17, with the primary goal of establishing a sustainable ceasefire maintained through verification mechanisms.
▪️In this respect, we reiterate those statements, which gave a practical expression to the statement of the leaders of the OSCE Minsk Group Co-Chair countries on October 1, as well as to the statement of Foreign Ministers of the Co-Chair countries on October 5.
▪️We are committed to a settlement exclusively through peaceful means - through the negotiation process.
▪️By adhering to the agreements reached, the Republic of Armenia maintains its right to undertake all necessary measures to resolutely reject Azerbaijan's intention to resolve conflict by military means.