«Դիսնեյլենդն» ու աշխարհի 5 Style վայրերը

Ամսաթիվ: 13:10:04 - Դիտում: 805

Մինչ փարիզյան «Դիսնեյլենդի» դեմ զանգվածային ստորագրահավաք է սկսվել՝ այգու որակական չափանիշները բարձրացնելու նպատակով, Euromag-ը ներկայացնում է ավանդական «Դիսնեյլենդին» 5 այլընտրանք։

1. Europa-park, Գերմանիա
Europa-park-ը Գերմանիայի խոշորագույն ատրակցիոնների այգին է, որն այցելությունների թվով հաջորդում է Փարիզի «Դիսնեյլենդին»։ Այգին բացվել է 1975թ. և ամեն տարի թարմացվում է նոր զվարճանքներով։ Այստեղ կա Եվրոպայի 13 երկրները ներկայացնող 13 թեմատիկ գոտի և 100-ից ավելի ատրակցիոն։





2. Port Aventura, Իսպանիա

Port Aventura-ն Իսպանիայի ամենահայտնի այգին է, որը ևս մի լուրջ մրցակից է «Դիսնեյլենդի» համար։ Այն գտնվում է Բարսելոնայից ոչ հեռու։

Այստեղ կա 6 թեմատիկ գոտի ու 40-ից ավելի ատրակցիոն։



3. Mirabilandia. Իտալիա
Իտալական Mirabilandia այգին ձևավորված է ծովահեններին հատուկ ոճով՝ նավեր, տակառներ, կմախքներ։ Այստեղ կա ակվապարկ, ռեստորաններ, խանութներ, կազմակերպվում են շոուներ ու ներկայացումներ՝ մեծերի ու փոքրերի համար։



4. Legoland, Դանիա

Դանիայում է գտնվում բոլոր երեխաների կողմից սիրված Lego կոնստրուկտորի գլխավոր թեմատիկ այգին։ Այն բաժանված է 8 գոտու՝ տարբեր տարիքային խմբերի համար։ Այգում կա 40-ից ավելի ատրակցիոն։



5. Efteling, Նիդեռլանդներ

Ատրակցիոնների այս այգին ավելի շատ նման է հեքիաթային աշխարհի՝ թաղված կանաչի ու ծաղիկների մեջ։ Հյուրերին այստեղ ընդունում են փերիները, թզուկներն ու մյուս հեքիաթային կերպարները։