Իզաբելա Ահարոնյան | DJ/Ռադիոհաղորդավար
1.Ինչպե՞ս եք հայտնվել ռադիոյում:
Ռադիո հայում հայտնվելս պատահականություն չեր, այլ նպատակասլացության արդյունք


2.Ինչո՞վ եք զբաղված, երբ եթերում երգեր են հնչում:
Ես փորձում եմ ի մի բերել մտքերս և պատրաստվել հաջորդ մուտքին


3.Նկարագրեք Ձեզ հինգ բառով։
Բարի, ընկերասեր, նպատակասլաց, ծանրակշիռ, իդեալիստ


4.Ինչի՞ հետ կփոխեիք Ձեր խոսափողը։
Չէի փոխի խոսափողը ինչ-որ բանի հետ, քանի որ այն իմ առօրյայի մի մասն է կազմում և եթե չցանկանայի չէի լինի այդ ոլորտում


5.Ի՞նչն է Ձեզ հունից հանում։
Մարդկանց մեծամտությունը


6.Ամենախենթ արարքը։
Երբ որոշեցի ընդունվել ռադիո չնայելով, որ իմ հարազատները ասում էին ինձ, որ դեռ փոքր եմ


7.Ձեռքբերումները և ձախողումները։
Ձեռքբերումս եմ համարում ռադիոն և հեռուստատեսությունը, ձախողումս` երգի ուղղությամբ չշարունակելը