Միշա Պողոսյան | DJ
1.Ինչպե՞ս եք հայտնվել ռադիոյում:
Ռադիոն ինձ համար եղել է ամենացանկալի վայրը, ռադիոյում իմ հայտնվելը ինչքան որ պատահական էր, այդքան էլ ճակատագրական, այս կյանքում ոչինչ պատահակ չէ:

2.Ինչո՞վ եք զբաղված, երբ եթերում երգեր են հնչում:
Եթե հնչում է այնպիսի մի երգ, որը ես շատ եմ սիրում՝ պարում եմ

3.Նկարագրեք Ձեզ հինգ բառով։
Ես՝ թիթիզ-մի թիզ, կրեաԾիվ, պարտաճանաչ, հետաքրքրասեր, դամբուլ

4.Ինչի՞ հետ կփոխեիք Ձեր խոսափողը։
ՀՀ նախագահի պաշտոնի հետ

5.Ի՞նչն է Ձեզ հունից հանում։
ՍՈՒՏԸ

6.Ամենախենթ արարքը։
Կյանքիս ընթացքում բազմաթիվ խենթություններ եմ արել՝ ձմռան ամենացուրտ եղանակին ընկերներով արշավ էինք գնացել եւ գիշերել ենք բաց երկնքի տակ, կրակի կողքին՝ քնապարկում: Ինքս իմ ձեռքով գորտ եմ բռնել ու կրակի վրա տապակել նրան, իդեպ բավականին համեղ էր ընկերներիցս մեկին գրաս էի պարտվել՝ եւ քաղաքի կենտրոնական հրապարակում կանացի կրծկալ եմ հագել ու շրջել եւ նմանատիպ բազմաթիվ աննորմալ բաներ: ԳԻԺ ԵՂԵ՛Ք

7.Ձեռքբերումները և ձախողումները։
Ամբողջ կյանքիս ընթացքում առաջնորդվել եմ Աստծո պատգամներով՝ մի գուցե հենց դա է պատճառը, որ լուրջ ձախողումներ չեմ ունեցել, եւ ի ուրախություն ինձ բավականին շատ ձեռքբերումներ եմ ունեցել՝ հիմնել եմ մի քանի կառույցներ:
Իսկ ամենակարեւոր ձեռքբերումներից մեկը այն է, որ ես դարձել եմ ՌԱԴԻՈհաղորդավար: