Ալեքսանդրա Թովմասյան | Հաղորդավար (DJ Aleksa ), Սոց.ցանցային մենեջեր
1.Ինչպե՞ս եք հայտնվել ռադիոյում:
Օդապարիկով ։)) Իրականում, մի հրաշալի և, ամեն անգամ հիշելուց, ոգեշնչող պատմության հետ է կապված։ Մի առիթով անպայման կպատմեմ

2.Ինչո՞վ եք զբաղված, երբ եթերում երգեր են հնչում:
Օ՜, ամեն երգին համընթաց ձայնակցում եմ, նաև պարում։ Դա օգնում է ամեն անգամ նորովի դրական լիցքավորվել, թարմանալ և առավել աշխույժ լինել եթերում

3.Նկարագրեք Ձեզ հինգ բառով։
Ես՝ գանգրահեր Ալեքսա-ն եմ, սպիտակաձյունիկ եմ, միշտ ժպտերես, կլորիկ եմ ու շատակեր։

4.Ինչի՞ հետ կփոխեիք Ձեր խոսափողը։
Ոչ մի բանի, մ՜, բայց եթե լավ մտածել, ապա միայն շոկոլադե խոսափողի։

5.Ի՞նչն է Ձեզ հունից հանում։
Հիմա արդեն ոչ մի բան։ Հավատացե՛ք, իսկապես, ոչ մի բան։

6.Ամենախենթ արարքը։
Նոր կոշիկներով աշխատանքի էի գնացել։ Օրվա առաջին կեսին ուրախ էի, որ ամեն ինչ լավ է, իսկ երկրորդ կեսին կոշիկներս սկսեցին սեղմել։