ՔՆԱՐԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ | Հաղորդավար (DJ Knarik ), երաժշտական խմբագիր
1.Ինչպե՞ս եք հայտնվել ռադիոյում:
Ժամանակն ինձ քեզ մոտ է բերել…Ռադիո Հա՛յ:

2.Ինչո՞վ եք զբաղված, երբ եթերում երգեր են հնչում:
FB, հեռախոս, sms, … այնքան բան կա անելու

3.Նկարագրեք Ձեզ հինգ բառով։
Սովորական ու անսովոր, հանգիստ ու բռնկուն, նաեւ երազկոտ:

4.Ինչի՞ հետ կփոխեիք Ձեր խոսափողը։
Ոչինչ ու ոչ ոք մեզ չի բաժանի

5.Ի՞նչն է Ձեզ հունից հանում։
3 հարց, որն ինձ հունից հանում է. Ինչո՞ւ չես ամուսնանում(no comment) , վայ էս ինչքա՞ն էս նիհարել( իբր թե միշտ գեր եմ եղել, հիմա էլ նիհարել եմ), էն ռադիոյի աղջիկը դո՞ւ ես ( չէ, ուղղակի մեր ձայներն են նման)

6.Ամենախենթ արարքը։
Մտածեցի, մտածեցի ու հասկացա, որ հրապարակման ենթակա չէ

7.Ձեռքբերումները և ձախողումները։
Ձեռքբերում…երբ զգում ես խոսքիդ ուժի ազդեցությունն ուրիշների վրա: Ձախողում…ծիծաղս, եթերում դրան վերջ չկա: