«Մեդիա» հաղորդավարական դպրոց




«Մեդիա» հաղորդավարական դպրոցի եռամսյա եւ վեցամսյա դասընթացներն արդեն մեկնարկել են: Ուսումնառության ընթացքում մեր դպրոցի սաները կուսումնասիրեն հետեւյալ առարկաները`
Խոսքի եւ ձայնի տեխնիկա /12 դաս
Հեռուստատեսային եւ ռադիո արտադրանք / 6 դաս
Ռադիոհաղորդավարական հմտություններ / ԴԻՋԵՅԻՆԳ /6 դաս
Լրագրության հիմունքներ /6 դաս
Հեռուստահաղորդավարի հմտություններն ուղիղ եթերում /6 դաս
Սոցիալական մեդիա ու բլոգերինգ /4 դաս
Դերասանական հմտություններ /4 դաս
Մեդիա անգլերեն /4 դաս
Հռետորական արվեստ եւ ուղղախոսություն /8 դաս
Հեղինակային հաղորդումների առանձնահատկությունները եւ հաղորդավարական էթիկա /6 դաս
Հաղորդավարական ոճաբանություն /2 դաս
Ձայնագրում եւ մոնտաժ /2 դաս
Տեսագրում եւ մոնտաժ /2 դաս
Վարպետության դասեր /2դաս



«Գյումրու Կինոկենտրոն» հիմնելու նախաձեռնություն




Մեկ ամսից ավելի է, Գյումրու փողոցներում կարելի է հանդիպել երիտասարդների, ովքեր մոտենալով պատահական անցորդների, հորդորում են "Միացե՛ք և Դուք, գնե՛ք թեկուզ մեկ տոմսակ և դրանով Ձեր ներդրումն ունեցեք այս գաղափարին: Բացիկի արժեքն է ընդամենը 500 դրամ": Այս նախաձեռնության հեղինակների նպատակը մեկն է` Գյումրիում ստեղծել կինոկենտրոն:

Կինոկենտրոն ստեղծելու նախաձեռնությունը ողջունել և իր աջակցությունն է առաջարկել նաև
"Ցայգ" մարզային հեռուստաընկերությունը: Կինոկենտրոն ստեղծելու գաղափարը կյանքի կոչելու նպատակով հունիսի 30-ին "Ցայգի" ուղիղ եթերում կկազմակերպվի հեռուստամարաթոն: Ինֆորմացիոն գործըկերներն են՝ "Ռադիո Հայ Գյումրին" և "Սթայլ Մեդիան":

Դիտե՛ք տեսանյութը: