Ընդունելություն «Media» հաղորդավարական և լրագրողական ստուդիայում. Stylemedia.am




«Mass Media» միջազգային կրթական հիմնադրամը Գյումրու «Media» հաղորդավարական և լրագրողական ստուդիայում հայտարարում է ընդունելություն հաղորդավարական և լրագրողական բաժիններում:

Կրթությունը 6-ամսյա է և տրվում է ավարտական վկայական:

Լավագույնները հնարավորություն կունենան աշխատելու հեռուստա և ռադիո ոլորտներում:

Ընդունելությունը՝ մրցութային կարգով:

2 ուսանողի ուսուցումը կֆինանսավորի միջազգային «Mass Media» հիմնադրամը:

«MEDIA» հաղորդավարական-լրագրողական ստուդիան միջազգային «Mass Media» կենտրոնի մասնաճյուղն է Հայաստանում, որի նպատակը հեռուստա-ռադիոոլորտի մասնագետների վերապատրաստումն ու ուսուցումն է: Թեորետիկ եւ գործնական պարապմունքների միջոցով ստուդիայի սաները ձեռք են բերում ոլորտին անհրաժեշտ հմտություններ, ինչպես նաեւ ուսումնառության ընթացքում ներգրավվում են տարբեր նկարահանման եւ ձայնագրման գործընթացներում: «MEDIA» հաղորդավարական-լրագրողական ստուդիան հնարավորություն է ընձեռում անմիջականորեն ծանոթանալ հեռուստա-ռադիո արտադրանքին եւ սեղմ ժամկետում տիրապետել ոլորտի այն մասնագիտական գաղտնիքներին, որոնք այլ ուսումնական հաստատություններում հասանելի չեն: Պարապմունքներն անցկացնում են ոլորտում հեղինակություն եւ տարիների փորձ ունեցող մասնագետներ՝ հաղորդավարներ, լրագրողներ, ռեժիսորներ, մոնտաժողներ եւ այլն:

Ուսումնառության ընթացքում մեր դպրոցի սաները կուսումնասիրեն հետեւյալ առարկաները`
Խոսքի եւ ձայնի տեխնիկա /12 դաս
Հեռուստատեսային եւ ռադիո արտադրանք / 6 դաս
Ռադիոհաղորդավարական հմտություններ / ԴԻՋԵՅԻՆԳ /8 դաս
Լրագրության հիմունքներ /8 դաս
Հեռուստահաղորդավարի հմտություններն ուղիղ եթերում /6 դաս
Սոցիալական մեդիա ու բլոգերինգ /4 դաս
Դերասանական հմտություններ /4 դաս
Հռետորական արվեստ եւ ուղղախոսություն /8 դաս
Հեղինակային հաղորդումների առանձնահատկությունները եւ հաղորդավարական էթիկա /6 դաս
Հաղորդավարական ոճաբանություն /4 դաս
Ձայնագրում եւ մոնտաժ /4 դաս
Տեսագրում եւ մոնտաժ /4 դաս
Վարպետության դասեր /4դաս

Մանրամասների համար զանգահարել (0312) 3 05 42, 093 26 11 50 հեռախոսահամարներով: