«Մեդիա» հաղորդավարական դպրոց



«Մեդիա» հաղորդավարական-լրագրողական ստուդիան միջազգային «Mass Media» կենտրոնի մասնաճյուղն է Հայաստանում, որի նպատակը հեռուստա-ռադիոոլորտի մասնագետների վերապատրաստումն ու ուսուցումն է: Թեորետիկ եւ գործնական պարապմունքների միջոցով ստուդիայի սաները ձեռք են բերում ոլորտին անհրաժեշտ հմտություններ, ինչպես նաեւ ուսումնառության ընթացքում ներգրավվում են տարբեր նկարահանման եւ ձայնագրման գործընթացներում: «Մեդիա» հաղորդավարական-լրագրողական ստուդիան հնարավորություն է ընձեռում անմիջականորեն ծանոթանալ հեռուստա-ռադիո արտադրանքին եւ սեղմ ժամկետում տիրապետել ոլորտի այն մասնագիտական գաղտնիքներին, որոնք այլ ուսումնական հաստատություններում հասանելի չեն: Պարապմունքներն անցկացնում են ոլորտում հեղինակություն եւ տարիների փորձ ունեցող մասնագետներ՝ հաղորդավարներ, լրագրողներ, ռեժիսորներ, մոնտաժողներ եւ այլն:

«Մեդիա» հաղորդավարական դպրոցի եռամսյա եւ վեցամսյա դասընթացներն արդեն մեկնարկել են: Ուսումնառության ընթացքում մեր դպրոցի սաները կուսումնասիրեն հետեւյալ առարկաները`
Խոսքի եւ ձայնի տեխնիկա /12 դաս
Հեռուստատեսային եւ ռադիո արտադրանք / 6 դաս
Ռադիոհաղորդավարական հմտություններ / ԴԻՋԵՅԻՆԳ /6 դաս
Լրագրության հիմունքներ /6 դաս
Հեռուստահաղորդավարի հմտություններն ուղիղ եթերում /6 դաս
Սոցիալական մեդիա ու բլոգերինգ /4 դաս
Դերասանական հմտություններ /4 դաս
Մեդիա անգլերեն /4 դաս
Հռետորական արվեստ եւ ուղղախոսություն /8 դաս
Հեղինակային հաղորդումների առանձնահատկությունները եւ հաղորդավարական էթիկա /6 դաս
Հաղորդավարական ոճաբանություն /2 դաս
Ձայնագրում եւ մոնտաժ /2 դաս
Տեսագրում եւ մոնտաժ /2 դաս
Վարպետության դասեր /2դաս


Դիտե՛ք տեսանյութը: