ԱԺ պատգամավորներ Շիրակի մարզից



Նազելի Հրաչի Բաղդասարյան
Ծննդյան թիվ՝ 08.08.1983
Կուսակցություն՝ անկուսակցական
Խմբակցություն՝ «Իմ քայլը»
Հանձնաժողով՝ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով


Ծնվել է 1983թ. օգոստոսի 8-ին Գյումրիում (նախկինում՝ Լենինական):
2005թ. ավարտել է Մոսկվայի ձեռներեցության միջազգային ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետը: Իրավագիտության մագիստրոս:
Մասնակցել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Ռադիոցանցերի կառավարում» ռադիոմենեջերների (2008թ., Ուկրաինա) եւ Կիեւի
ժողովրդավարության եւ իրավունքի գերակայության ինստիտուտի մեդիա իրավագետների կրթական ծրագրերի դասընթացներին (2017թ.):
1999-2006թթ. աշխատել է «Ցայգ» ՀԸ հաղորդավար: 2003-2005թթ.՝ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի
տեղակալի օգնական: 2005-2006թթ.՝ Մոսկվայի ժամանակակից հումանիտար ակադեմիայի երեւանյան մասնաճյուղի դասախոս: 2005-2018թթ.՝ «Ռադիո Հայ
Գյումրի» ռադիոկայանի ղեկավար: 2006-2018թթ.՝ «Ցայգ» ՍՊԸ իրավաբան: 2012 թվականից՝ Ցայգ ՀԸ «Իրականում» հեռուստահաղորդաշարի հեղինակ եւ
վարող: 2012 թվականից՝ քաղաքական եւ կոմերցիոն արշավների մեդիափորձագետ: 2014-2019թթ.՝ «Սթայլ Մեդիա» ՍՊԸ հիմնադիր սեփականատեր: 2015
թվականից՝ հանրային ելույթների եւ հրապարակախոսության դասընթացավար (մենթոր): 21.08.2018-14.01.2019թթ.՝ ՀՀ Շիրակի մարզպետի խորհրդական:
2011 թվականից Լրագրողների միջազգային դաշնության (IFJ) լիիրավ անդամ է: 2017 թվականից՝ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ: 2018 թվականից՝ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»-ի (ԵՆԿ) խորհրդատվական խորհրդի անդամ:
2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 11 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:
«Մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները» գիտական աշխատության հեղինակ է (2005թ.): Ամուսնացած է, ունի մեկ զավակ:




Կարեն Հակոբի Սարուխանյան
Ծննդյան թիվ` 20.08.1986
Կուսակցություն` «Քաղաքացիական պայմանագիր»
Խմբակցություն՝ «Իմ քայլը»
Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով


Ծնվել է 1986թ. օգոստոսի 20-ին Գյումրիում:
2008թ. ավարտել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետը, 2013թ.՝ ԵՊՀ մագիստրատուրան: Կենսաֆիզիկոս:
2009-2018թթ. եղել է «Բյուրակնի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կենսաբանության եւ ինֆորմատիկայի ուսուցիչ: 2008-2012թթ.՝ Գյումրու պետական բժշկական քոլեջի բժշկական գենետիկայի ու կենսաբանության դասախոս: 01.06.2018-14.01.2019թթ.՝ ՀՀ Շիրակի մարզպետ:
2018 թվականի դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 11 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:
Ամուսնացած է, ունի երկու զավակ:






Սոֆիա Ազատի Հովսեփյան
Ծննդյան թիվ` 20.04.1981
Կուսակցություն` «Քաղաքացիական պայմանագիր»
Խմբակցություն՝ «Իմ քայլը»
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողով

Ծնվել է 1981թ. ապրիլի 20-ին Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղում:
2006թ. ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի մանկավարժության եւ հոգեբանության ֆակուլտետի իրավաբանական հոգեբանության բաժինը: 2017թ.՝ նույն բուհի լոգոպեդիայի եւ վերականգնողական թերապիայի ամբիոնի հայցորդ է:
2007-2008թթ. եղել է «Հույսի կամուրջ» հկ արտ թերապեւտ, 2007-2018թթ.՝ Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի հոգեբան, արտ թերապեւտ: 2007-2008թթ.՝ UNISEF-ի «Կրթություն բոլորի համար» ծրագրի շրջանակներում հատուկ կրթության մասնագետների վերապատրաստող: 2008 թվականից՝ «Ներառական կրթություն» դասընթացի վերապատրաստող մասնագետ, փորձագետ: 2009-2013թթ.՝ «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն եւ խնամք» հկ «Առողջ ապրելակերպ» ծրագրի դասավանդող մասնագետ: 2010-2011թթ.՝ «Փրկենք երեխաներին» հկ «Տարածաշրջանային նախաձեռնություն» ծրագրի համակարգող: 2015 թվականից՝ «Հույս եւ օգնություն» հկ «Սեռական բռնություն», «Հանդուրժողականություն, խարան եւ խտրականություն, կարծրատիպեր», «Ապահով համացանց» ծրագրերի սեմինարավար: 2013-2015թթ.՝ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» հկ «Ներառական կրթության դժվարությունները եւ պատճառները» ծրագրի փորձագետ: 2013-2018թթ.՝ «Դպրոցական ծնողխորհուրդների անդամների ազգային ասոցիացիա» հկ ներառական կրթության վերապատրաստող մասնագետ: 2015-2018թթ.՝ Գյումրիի «Էմիլի արեգակ» խնամքի կենտրոնի դասընթացավար, խորհրդատու: 2016-2018թթ.՝ «Արմավիրի զարգացման կենտրոն» հկ վերապատրաստող մասնագետ: 2016-2018թթ.՝ «Հույսի կամուրջ» հկ «Սահուն անցում մանկապարտեզից դպրոց» ծրագրի համակարգող: 2018 թվականից՝ Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի դասախոս: 2018-2019թթ.՝ Շիրակի մարզպետի տեղակալ:
2004-2007թթ.՝ «Վորլդ Վիժն Հայաստան» (World Vision Armenia) միջազգային կազմակերպության հոգեբան: 2005-2011թթ.՝ Հայկական Կարմիր խաչի ընկերության երիտասարդական բաժնի ՄԻԱՎ-ի կանխարգելմանն ուղղված ծրագրերի ուսուցանող: 2006-2011 «Հոգեբանների ակումբ»-ի անդամ: 2008-2011թթ.՝ «Միջմշակութային ուսումնասիրությունների, ուսուցման եւ երկխոսության միջազգային կենտրոն» հկ գործող անդամ: 2009-2017թթ.՝ ՀՀ դպրոցներում «Թմրամիջոցների դեմ պայքարի» կոալիցիայի անդամ: 2009թ.՝ «Ճանաչիր քո երկիրը», 2011թ.՝ «Պատմամշակութային հուշարձանների պահպանում» նախաձեռնությունների հիմնադիր անդամ: 2010թ.՝ «Հեռուստաեթերի մաքրման պահանջ», 2014թ.՝ «Ոչ թալանին» (Էլեկտրիկ Երեւան), «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին», 2015թ.՝ «Ապրանքներ անմիջապես գյուղերից», 2016թ.՝ «Աջակցություն թիկունքից առաջնագիծ», «Աջակցենք զոհված զինվորների ընտանիքներին» նախաձեռնությունների հիմնադիր անդամ, համակարգող: 2014թ.՝ «Դեմ եմ» շարժման կրթության հարցերի համակարգող: 2016թ.՝ Կողբ եւ Բերդավան համայնքներում իրականացվող «Եռաչափ մոդելավորում» եւ «Ծրագրավորում» ծրագրերի համակարգող: 2017թ.՝ «Ինովացիոն եւ տեխնոլոգիական համայնք» սոցիալական հասարակական կազմակերպության հիմնադիր:
2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել է «Իմ քայլը» կուսակցությունների թիվ 11 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:
«Խաղանք եւ սովորենք», «Համընդհանուր ներառում» ուսումնաօժանդակ ձեռնարկների եւ մի շարք հոդվածների հեղինակ է:
Ամուսնացած չէ:




Սարիկ Սամվելի Մինասյան
Ծննդյան թիվ` 16.08.1980
Կուսակցություն` Անկուսակցական
Խմբակցություն ՝ «Լուսավոր Հայաստան»
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողով


Ծնվել է 1980թ. օգոստոսի 16-ին Գյումրում:
2004թ. ավարտել է հայ-ռուսական (սլավոնական) hամալսարանը: Քաղաքագիտության մագիստրոս:
2013-2017թթ. եղել է Գյումրու քաղաքապետարանի բյուջեի եկամուտների հաշվառման եւ հավաքագրման բաժնի պետ:
2018թ. մարտ-2019թ. հունվար՝ ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայության Գյումրու տարածքային բաժնի պետ:
2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Լուսավոր Հայաստան» կուսակցության թիվ 11 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:
Ամուսնացած է, ունի երկու զավակ:




Վարդեւան Ֆաբրիցուսկի Գրիգորյան
Ծննդյան թիվ` 12.07.1953
Կուսակցություն` «Բարգավաճ Հայաստան»
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողով
Անդամակցություն` Միջազգային խորհրդարանական կազմակերպություններ


Ծնվել է 1953թ. հուլիսի 12-ին Գյումրիում (նախկինում՝ Լենինական):
1976-1977թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1975թ. ավարտել է Լենինականի Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետը: Ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչ: 1982թ.՝ Լենինգրադի Պ. Ֆ. Լեսգաֆտի անվան ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի ասպիրանտուրան: Մանկավարժական գիտությունների դոկտոր: Պրոֆեսոր: ՀՀ վաստակավոր մանկավարժ:
1975-76թթ. եւ 1982-1989թթ. եղել է Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզդաստիարակության ամբիոնի դասախոս, ավագ դասախոս, դոցենտ: 1977-1979թթ.՝ նույն ինստիտուտի սպորտային խաղերի եւ մարմնամարզության ամբիոնի դասախոս: 1989-1992թթ.՝ նույն ինստիտուտի ֆիզդաստիարակության եւ կենսաբանության ֆակուլտետի դեկան: 1990-1995թթ.՝ Գյումրու քաղխորհրդի պատգամավոր: 1992-1996թթ.՝ Գյումրու քաղխորհրդի ֆիզկուլտուրայի եւ սպորտի բաժնի վարիչ: 1996-1998թթ.՝ Շիրակի մարզի սպորտի բաժնի վարիչ, 1998-1999թթ.՝ կրթության վարչության պետի տեղակալ: 2002-2016թթ.՝ Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր: 2016 թվականից՝ նույն ինստիտուտի ֆիզդաստիարակության տեսության եւ մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր:
1990-1995թթ.՝ ԳԽ պատգամավոր (թիվ 87 ընտրատարածք): ԳԽ աղետի գոտու եւ բռնագաղթվածների հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: Խմբակցություններում չի ընդգրկվել: «Առաքելություն» հասարակական-քաղաքական կազմակերպության անդամ:
1999-2002թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 62 ընտրատարածք): ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Կայունություն», ապա՝ «Ագրարային-արդյունաբերական ժողովրդական միավորում» վերանվանված պատգամավորական խմբի անդամ: «Առաքելություն» հասարակական-քաղաքական կազմակերպության անդամ:
2017-2019թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 11 ընտրատարածք, «Ծառուկյան» կուսակցությունների դաշինք): ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: «Ծառուկյան» խմբակցության անդամ:
2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թիվ 11 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:
Հիսունից ավելի գիտական աշխատանքների հեղինակ է:
Ամուսնացած է, ունի չորս զավակ:




Վարդան Կոլյայի Ղուկասյան
Ծննդյան թիվ՝ 20.01.1961
Կուսակցություն՝ Անկուսակցական
Խմբակցություն` «Բարգավաճ Հայաստան»
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով 13.02.2019
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողով


Ծնվել է 1961թ. հունվարի 20-ին Գյումրիում (նախկինում՝ Լենինական):
1984թ. ավարտել է Կիրովականի առեւտրատնտեսագիտական տեխնիկումը: 2001թ.՝ Շիրակի էկոնոմիկայի եւ կառավարման համալսարանը: Տտնտեսագետ: 2008թ.՝ Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը: Պատմության եւ իրավունքի ուսուցիչ:
1984-1988թթ. եղել է Լենինականի առեւտրի վարչության ապրանքագետ: 1985թ. հիմնադրել եւ 1985-1987թթ. ղեկավարել է «Սպարտակ» կոոպերատիվը: 1994 թվականից զբաղվում է ֆերմերային գործունեությամբ:
1999թ. ընտրվել, 2002թ., 2005թ. եւ 2008թ. վերընտրվել է Գյումրու քաղաքապետ:
2004-2008թթ. եղել է ՀՀ նախագահին առընթեր ՏԻՄ մշտական գործող հանձնաժողովի անդամ:
2017-2019թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 11 ընտրատարածք, «Ծառուկյան» կուսակցությունների դաշինք): ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Ծառուկյան» խմբակցության անդամ:
2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թիվ 11 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:
Պարգեւատրվել է ՀԱՕԿ-ի ոսկե պսակով (2002թ.,), «Ֆրիտյոֆ Նանսեն» (2006թ.), ՀՀ վարչապետի (2006թ.) հուշամեդալներով, «Հակոբ Մեղապարտ» (2006թ.), «Անանիա Շիրակացի» (2006թ.) մեդալներով, «Գրողների բարերար» բարձրագույն պարգեւով (2007թ., ՀԳՄ), «Գյորգեւյան խաչի 200-ամյակ» հուշամեդալով (2010թ.), «Սուրբ Սերգեյ Ռոդոնեժսկի» 1-ին աստիճանի մեդալով (2010թ., Ռուս ուղղափառ եկեղեցի):
Հեղինակ է «Առաքելական եկեղեցու ուղիղ վարդապետությունն ընդդեմ աղանդավորական մոլորության», համահեղինակ՝ «Գյումրի քաղաքը եւ մարդիկ» գրքերի:
Ամուսնացած է, ունի չորս զավակ: