Խորհրդակցություն՝ արցախյան պատերազմում գերեվարված զինվորականների, քաղաքացիական անձանց վերադարձի եւ այլ հարցերի վերաբերյալ

Ամսաթիվ: 20:11:23 - Դիտում: 39

Այսօր վարչապետի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկել ենք արցախյան պատերազմում գերեվարված զինվորականների և քաղաքացիական անձանց վերադարձի, անհետ կորածների ճակատագրերի պարզաբանման, ինչպես նաև նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքների վերաբերող մի շարք հարցեր։
Ձևավորված միջգերատեսչական աշխատանքային խումբը, որը զբաղվում է վերոնշյալ խնդիրների կարգավորմամբ, անմիջական կապի մեջ կգտնվի անհետ կորածների ընտանիքների անդամների հետ։ Հարցի կարգավորման համար կձեւավորվի շուրջօրյա գործող կենտրոն, աշխատանքում ներգրավված կլինեն նաեւ տարածքային կառավարման մարմինները։