Բաքվի դատարանը հեռակա կալանավորել ու միջազգային հետախուզում է հայտարարել Սեյրան Օհանյանի նկատմամբ

Ամսաթիվ: 20:11:23 - Դիտում: 45

Ադրբեջանի իրավապահ մարմինները հետախուզում են հայտարարել ՀՀ նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ։ Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ինչպես հաղորդվում է՝ Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 103-րդ (ցեղասպանություն) հոդվածով։ Գործը քննվել է նոյեմբերի 11-ին Բաքվի ռազմական դատարանում։ Իր հերթին էլ դատարանը բավարարել է հայցը ու Սեյրան Օհանյանի նկատմամբ հեռակա կալանքն է ընտրվել, որպես խափանման միջոց և նրա նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում։ Բաքվի ռազմական դատարանից ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությանը այս փաստը հաստատել են։ Նշենք, որ Սեյրան Օհանյանը 1999-2007թթ․ եղել է Արցախի պաշտպանության նախարարը, իսկ 2008-2016 թթ․ եղել է ՀՀ պաշտպանության նախարարը։ Օհանյանը ակտիվ մասնակցություն է ունեցել նաև վերջին պատերազմում՝ մասնավորապես, Շուշիի պաշտպանության մարտերին։