Վիրավոր զինծառայողների բուժօգնությունն իրականացվում է պատշաճ ձևով․ Արսեն Թորոսյան

Ամսաթիվ: 20:11:09 - Դիտում: 25

Վիրավոր զինծառայողների բուժօգնությանն են տրամադրում տասնյակ քաղաքացիական հիվանդանոցներ Երևանում, մարզերում, բուժօգնության ուշացում ոչ մի դեպքում չի լինում:

Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում վստահեցրեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Վիրավորների բուժօգնությունը կազմակերպվում է պատշաճ: Ներգրավված են տասնյակ քաղաքացիական հիվանդանոցներ Երևանում և Երևանից դուրս: Վիրավոր զինծառայողներին որևէ մերժում կամ բուժօգնության ուշացում չի եղել և չի կարող լինել, քանի որ մենք ունենք նաև հավելյալ պլանավորած ռեսուրսներ՝ տարբեր զարգացումների համար»,- ասաց նախարարը:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից բժշկական հաստատությույունների թիրախավորմանը՝ նա նշեց, որ թե հրապարակայնորեն, թե միջազգային կառույցներին ուղղված նամակներով դրանք դատապարտել են, համարվում են պատերազմական հանցագործություններ, ինչպես նաև միջազգային հումանիտար օրենքների խախտում: