ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ռազմական դրության սահմանափակումները խախտելու համար տույժեր սահմանելու մասին օրենքի նախագիծը

Ամսաթիվ: 20:10:09 - Դիտում: 140

ԱԺ-ն այսօր 71 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Քվեարկությունից հետո ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հիշեցրեց, որ պատգամավորներն, այդ պահից սկսած, ունեն 3 ժամ գրավոր առաջարկներ ներկայացնելու համար, որից հետո գլխադասային հանձնաժողովը ևս 3 ժամ կուենանա: Միայն դրանից հետո կիրականացվի նախագծի երկրորդ ընթերցում:

Հիշեցնենք, որ խորհրդարանն այսօր քննարկում էր Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրինագծերի փաթեթը:

Ըստ այդմ՝ կառավարության ներկայացրած օրինագծով առաջարկվում է տույժեր սահմանել ՀՀ ողջ տարածքում հայտարարված ռազմական դրության սահմանափակումները խախտելու համար: