Իրանը համավարակի պատճառով անորոշ ժամանակով չեղարկել է դեպի Թուրքիա բոլոր չվերթները

Ամսաթիվ: 20:10:05 - Դիտում: 69

Իրանի Քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը հայտնել է, որ Իրանի և Թուրքիայի միջև չվերթները վերսկսումից ընդամենը մի քանի օր անց կրկին չեղարկվել են անորոշ ժամանակով, գրում է en.irna.ir կայքը:

Աղբյուրը մանրամասնում է, որ իրանական և թուրքական ավիաընկերություններն այս երկրների քաղաքացիներին այժմ կարող են միայն իրենց հայրենիք վերադարձնել:

Նշվում է, որ թռիչքները չեղարկվել են կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի շրջանակներում և կվերսկսվեն միայն հետագա ծանուցումից հետո: