ՀՀ վարչապետը և ՌԴ նախագահը քննարկել են սրացումը շփման գծում

Ամսաթիվ: 20:09:27 - Դիտում: 238

Կրեմլի մամլո ծառայության փոխանցմամբ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսով զանգահարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:

Երկու երկրների ղեկավարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի շփման գծում այսօր վաղ առավոտյան սկսված ռազմական բախումների խնդիրը:

«Ռուսական կողմը խորն անհանգստություն է հայտնել ռազմական լայնածավալ գործողությունների վերսկսման կապակցությամբ: Նշվել է, որ կարևոր է անհապաղ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցներն առճակատման հետագա սրացումը կանխելու համար: Ամենակարևորն է՝ դադարեցնել ռազմական գործողությունները»,- ասվում է հաղորդագրությունում: