Համոզված եմ, որ հաղթելու ենք նաեւ տեղեկատվական պատերազմում. Տիգրան Հակոբյան

Ամսաթիվ: 20:09:27 - Դիտում: 111

Հարգելի գործընկերներ, հեռուստառադիոընկերությունների պատասխանատուներ,
Ձեր կազմակերպությունների էլեկտրոնային հասցեներին ՀՌՀ-ն պարբերաբար ուղարկելու է շրջաբերականներ, որոնք օգտակար կլինեն ռազմական դրության պայմաններում ձեր աշխատանքները կազմակերպելու համար (ստորեւ տեղադրվածն առաջինն է):
Կասկած չունեմ, որ բոլոր հեռարձակողները կգործեն կազմակերպված, օրենսդրության եւ ռազմական դրության պահանջներին համապատասխան, կապահովեն տեղեկատվական հոսքերի անխափանությունը եւ ճշգրտությունը, արդյունավետ կաշխատեն իրենց օտարերկրյա գործընկերների հետ:
Համոզված եմ, որ հաղթելու ենք նաեւ տեղեկատվական պատերազմում: Ի գործ... Այս մասին գրում է ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանն իր ֆեյւսբուքյան էջում: