Ադրբեջանի կողմից հստակորեն խախտվում է Ժնևի կոնվենցիայի այն հոդվածը, որով խստիվ արգելվում է ցանկացած տեսակի ոտնձգություն խաղաղ բնակչության կյանքի և առողջության նկատմամբ. Ն. Բաղդասարյան

Ամսաթիվ: 20:09:27 - Դիտում: 238

Ադրբեջանի կողմից հստակորեն խախտվում է «Քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» Ժնևի կոնվենցիայի 3-րդ հոդվածը, որով խստիվ արգելվում է ցանկացած տեսակի ոտնձգություն ռազմական գործողություններին չմասնակցող խաղաղ բնակչության կյանքի և առողջության նկատմամբ:
Ավելին, Ժնևի 1-ին լրացուցիչ արձանագրությամբ արգելվում է որեւէ հարձակում քաղաքացիական անձանցով բնակեցված վայրերի վրա, խիստ անթույլատրելի է հարձակումը բնակչության գոյատևմանն անհրաժեշտ պարենի եւ գյուղատնտեսական պաշարների վրա:
Այսօր, սակայն, Ադրբեջանը հարձակվել է Ստեփանակերտի բնակելի տների ու դպրոցների վրա: Հայկական կողմն ունի զոհեր խաղաղ բնակչության շրջանում։
Որպեսզի կանխվեն նոր զոհերը, միջազգային հանրությունը խստորեն դատարպարտելով Ադրբեջանի սանձարձակ գործողությունները՝ պետք է երաշխավոր լինի մարդու համընդհանուր իրավունքների պաշտպանությանը ու ժնևի կոնվենցիաների տառացիորեն կիրառմանն ու պահպանմանը։